Տեղատարափն ու կարկուտը վնաս են հասցրել Վրաստանի մի քանի շրջանների, տուժել է Բորժոմ առողջավայրը
Աշխարհ
Անցած գիշեր Վրաստանի տարածքի մեծ մասում մոլեգնել են սաստիկ կարկուտն ու տեղատարափ անձրեւները՝ լուրջ վնաս հասցնելով ինչպես առանձին տարածաշրջանների, այնպես էլ հայտնի առողջավայր Բորժոմին: Ինչպես հայտնել են առողջավայրի քաղաքապետարանում, հորդառատ անձրեւը բազում խնդիրներ է ստեղծել:
«Քաղաքի մի շարք շրջաններում ջրի տակ են անցել փողոցները, շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Փողոցներում կեղտաջրի առուներն ի վիճակի չեն կլանելու ջրի մեծ հոսքերը, դրա հետեւանքով մի քանի փողոց մայթերին եւ երթեւեկելի մասում ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 40 սանտիմետր»,- ճշտել են Բորժոմի քաղաքապետարանում:
Տեղական վարչակազմերի տվյալներով՝ կենտրոնական Վրաստանի Խաշուրի շրջանի՝ միանգամից մի քանի գյուղերում տեղացած կարկուտը վնաս է հասցրել գյուղատնտեսական հանդակներին եւ մրգատու այգիներին, վնասվել են տների տանիքները եւ ավտոմեքենաների ապակիները:
Համանման իրավիճակ է Վրաստանի արեւելքի՝ Գորիի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում