Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր 

Անվերահսկելի անարխիա` հիվանդանոցներում…

Վերլուծական

Կառավարության' երկրում արմատացած կոռուպցիայի դեմ հայտարարած պայքարը հետզհետե սկսում է թևակոխել առավել հետաքրքրական փուլ: Այլևս մոտենում ենք մի կետի, երբ բացառապես պարզ խոսքերով չես կարող մարդկանց «աչքերին թոզ փչել», ու կարիք է զգացվելու կոնկրետ գործողությունների:

Ոմանք միամտորեն պնդում են, թե վերջերս առողջապահության ոլորտի մի շարք աշխատակիցների նկատմամբ ձեռնարկած գործողությունները' կապված համակարգում տեղ գտած կոռուպցիոն սկանդալի հետ, փայլուն վկայությունն են այն բանի, որ կառավարությունում այլևս խոսքերից անցում են կատարել գործերի, ու ամենևին էլ չի բացառվում, որ պատասխանատվության կանչեն անգամ նախկին նախարար Դումանյանին, ում կառավարման տարիներին էլ հենց տեղի է ունեցել 2 միլիրադի կորուստ:

Իհարկե չենք կարող պնդել, թե այս ամենը վատ է կամ դեմ է Հայաստանի պետական շահերին, բայց լիաթոք ուրախանալու համար, կարծում ենք, դեռևս վաղ է, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, հաճախ նմանատիպ բացահայտումներն ու այս կամ այն անձին պատասխանատվության ենթարկելու փորձերը եղել են ընդամենն իշխանությունների PR-ն անելու գործիք, ու այդ ամենը ոչ մի էական դրական տեղաշարժի չի հանգեցրել: Բացառություն չէ նաև առողջապահության ոլորտը, ուր, ինչպես պնդում են մի շարք մասնագետներ ու ոլորտի գիտակներ, ներկայիս նախարար Արմեն Մուրադյանի օրոք կոռուպցիոն դրսևրումները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են. խնդիրներ կան կապված հովանավորչության, կաշառատվության, որակյալ բուժօգնություն ստանալու, դեղերի շուկայում տիրող անարխիայի, «պետպատվեր» կոչվող երևույթի հետ: 

Մասնավորապես' այդպես էլ մնում է մութ այն հարցի պատասխանը, թե ասենք ինչու պետք է հիվանդը ստիպված լինի ծանոթ փնտրել ճիշտ բժշկի մոտ բուժում ստանալու համար այն պարագայում, երբ ստացվող բուժօգնության դիմաց վճարում է այնքան գումար, որքան սահմանված է օրենքով: Բժշկի համար ի՞նչ տարբերություն' ո՞վ է իր հաճախորդը, սեփական հորեղբոր թո՞ռն է, թե՞ օտար մեկը: Եթե քաղաքացին վճարում է բուժօգնություն ստանալու համար, ինչո՞ւ պետության կողմից չի երաշխավորվում այդ բուժօգնության որակը' բոլոր դեպքերում' անկախ, ասենք, բուժող բժշկի հետ ունեցած առնչություններից: Ի՞նչ է սա, եթե ոչ բացառապես հետամնաց երկրներին ու հասարակություններին բնորոշ երևույթ, որը ոչ միայն միտում չունի վերանալու, այլև գնալով խորանում է:

Մեկ այլ խնդիր է նաև բուժօգնության գների հետ կապված հարցը. չնայած իքներս մեզ հայտարարել ենք սոցիալական պետություն ու սահմանադրորեն ամրագրել այդ թեզը, սակայն ոչինչ չենք անում' այն կյանքի կոչելու գոնե այնպիսի կենսական ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է. ո՞ւմ են պետք գերժամանակակից սարքավորումներով հագեցած հիվանդանոցները, եթե դրանք պետք է մատչելի չլինեն: Մի՞թե բացառապես էլիտաների համար են դրանք բացվում, մի՞թե որակյալ բուժօգնություն ստանալը մեր երկրում բացառապես նախատեսված է «կապույտ» արյուն ունեցողների համար. սրանք հարցեր են, որոնք դեռևս սպասում են իրենց պատասխանին ու, ըստ մեզ, դեռ երկար ժամանակ անպատասխան են մնալու, քանզի որքան էլ ձևացնեն, թե պայքարում են ամենաթողության ու կոռուպցիայի դեմ, պարզից էլ պարզ է, որ ոչինչ էլ չի արվում…

Ինչ խոսք, կարծել, թե առողջապահության ոլորտում կուտակված խնդիրները սահմանափակվում են սույն հոդվածում նշած պրոբլեմներով, անհիմն լավատեսություն կլիներ, սակայն մեր կարծիքով' սրանք այն խնդիրներն են, որոնք ամենաառաջինը պետք է հայտնվեն պատկան մարմինների ու չինովնիկների ուշադրության կենտրոնում, քանի որ սրանք խնդիրներ են, որոնց գյությունը 21-րդ դարում պատիվ չի բերում ոչ միայն համապատասխան նախարարին, այլև պետությանն' առհասարակ. Հայաստանը Մոզամբիկ կամ Նիգ չէ. երկիրն այս մարդկային քաղաքակրթության օրրան է'անկախ ամեն ինչից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Ամենադիտված