«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Պուտինն՝ անլուծելի դիլեմայի առաջ...

Վերլուծական

Ինչպես հայտնի է, այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները, որոնք տեղի են ունենալու Պուտինի միջնորդությամբ։ Հասկանալու համար, թե ինչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, պետք է վերլուծել ոչ այնքան այն, թե որոնք են հակամարտության երկու կողմերի ակնկալիքներն ու ձգտումները՝ ստեղծված իրավիճակում, որքան այն հարցը, թե որոնք են իրական նպատակներն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները ներկայացնող այն երկրների, որոնք փորձում են հակամարտությունն օգտագործել սեփական շահերի սպասարկման համար ու առաջ մղել իրենց պլանները:

Այն, որ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հիմքում բացառապես Ալիևի նկրտումները չէին, որ ընկած էին, անհերքելի ճշմարտություն է. առնվազն պետք է կույր լինել՝ չտեսնելու համար, որ տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն կապված են Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում վերջին տարիներին ակնհայտ դարձած լարվածության հետ, երբ Արևմուտքի փորձերին՝ աշխարհը դարձնելու բացարձակ միաբևեռ ու մեկընդմիշտ այն վերածելու մեկ կենտրոնից կառավարվող երկրների կույտի, Մոսկվան վճռականորեն փորձում է հակազդել՝ հաճախ նույնիսկ նախահարձակ լինելով այս կամ այն ճակատներում:

Բացառություն չէր և Անդրկովկասյան ճակատը, որի «պղտոր ջրերում փորձում են ձուկ որսալ» ինչպես Մոսկվան, այնպես էլ Արևմուտքը: Սա, թերևս, խաղ է՝ բազում հարցականներով, որից գլուխ հանելուն է հենց ուղղված Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը, որում Պուտինը ներդրել է իր ողջ քաղաքական կապիտալը՝ փորձելով կատարյալ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի վրա:

Չնայած ակներևաբար կարող է թվալ, թե Մերկելի վերջին հայտարաությունը՝ կապված Մոսկվայի՝ տարածաշրջանում ու, մասնավորապես, ղարաբաղյան խնդրում ունեցած բացառիկ դերակատարության հետ, խոսում է այն մասին, որ ուժային կենտրոնները ընդհանուր կոնսենսուսի են եկել Ղարաբաղյան խնդրում՝ բացառելով դրա կարգավորման ուժային մեթոդը, բայց պարզից էլ պարզ է, որ իբր խոստովանելով Կովկասում Պուտինի անվիճելի հեղինակությունը՝ Արևմուտքը Ռուսաստանին կանգնեցնում է փաստի առաջ, ստեղծելով մի իրավիճակ, որից «չոր դուրս գալ» Մոսկվան ոչ մի կերպ չի կարողանալու: Այս առումով, թերևս, Ռուսաստանի համար առավել նախընտրելի կլիներ հակամարտության՝ կրկին սառեցումը, սակայն Պուտինը հրաշալիորեն հասկանում է, որ Ալիևի՝ վերջերս կատարած այն հայտարարությունը, թե «եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իրենք անիմաստ բանակցություններ կանցկացնեն նաև հաջորդ 20 տարում, ապա չարաչար սխալվում է», ուղղված էր նախևառաջ իրեն:

Մոսկվան, փաստացի, հայտնվել է երկու քարի արանքում. «այո» ասելով Բաքվին՝ ՌԴ-ն կորցնելու է իր անդավաճան բարեկամին, տարածաշրջանում միակ իրական դաշնակցին՝ Հայաստանին, իսկ ահա բացահայտ աջակցություն ցույց տալով վերջինիս՝ ստիպված է լինելու ընդմիշտ թաղել ունեցած հույսերը՝ կտրելու Բաքվին Թուրքիայի ու, հետևաբար, նաև Արևմուտքի՝ հավիտենական թվացող ազդեցությունից:

Ի դեպ, հակամարտությունը հարկ է դիտարկել ոչ միայն Արևմուտք-Ռուսաստան հարաբերութոյւնների համատեքստում,այլև՝ ՌԴ- Թուրքիա հարաբերությունների, քանի որ չնայած սովորաբար ընդունված է կարծել, թե Էրդողանը Վաշինգտոնի խամաճիկն է, բայց ակնհայտ է, որ այդ խամաճիկության համար Անկարան շատ կոնկրետ գին է պահանջում ԱՄՆ-ից՝ թույլ տալ իրեն կյանքի կոչելու պանթյուրքական ծրագիրը, ուր Թուրքիան դառնալու է ողջ թյուրքական աշխարհի կենտրոնը՝ Առաջավոր Ասիայից մինչև Չինաստան (Հայաստանն այստեղ ավելորդ միավոր է դիտարկվում…):

Այսքանից հետո Մոսկվային մնում է մեկ բան՝ կա՛մ անել ամեն ինչ՝ սառեցնելու հակամարտությունը,պահպանելով տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական լծակները, կա՛մ նոր պատերազմում անձամբ ստանձնել արբիտրի դեր՝ թույլ չտալով Արևմուտքին առաջ ընկնել իրենից (հենց այս սցենարը, թերևս, իրագործվեց Ուկրաինայում):

Թե որ տարբերակը կնախընտրի Պուտինը, թերևս, ցույց կտա ժամանակը, բայց որ Կովկասի խաղաղ օրերն այլևս ավարտվել են, անկասկած է, չէ՞ որ այն ևս աշխարհի մեկ մասնիկն է, աշխարհ, որը հետզհետե գլորվում է մեծ, գլոբալ ու անգամ աշխարհակործան պատերազմի գիրկը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված