Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը 

Հոգևոր Հայաստանի դեֆիցիտը

Վերլուծական

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան իսկապես պատմական է։ Այլ խնդիր է, թե պատմականության մասին ինչպիսի ընկալումներ ունեն քաղաքական դասը, հասարակությունը, մենք բոլորս։ Պապի այցն այս օրերին քննարկվել է բազմաթիվ դիտանկյուններից՝ աշխարհաքաղաքական, ընթացիկ և հեռանկարային զարգացումների հարթակներում։ Սակայն, ինձ համար առավել կարևոր է այս այցի բարոյական հետագիծը, որը կարող է խթան հանդիսանալ նոր իրականության, հոգևոր Հայաստանի կայացման համար։

Այդ հետագծի համար ջանքեր պետք է գործադրենք մենք՝ Հայաստանցիներս, մեր քաղաքական, հասարակական, հոգևոր, եղած-չեղած, կայացած-չկայացած էլիտաներով։ Եթե այդ հետագծի կարևոր հանգրվանը չլինի նոր Հայաստանի հաստատումը, ապա Ֆրանցիսկոս պապի այցի պատմականությունը կխամրի՝ վերածվելով սոսկ պետական կարևոր իրադարձության քաղաքական ակտի։ Ֆրանցիսկոսի անձը յուրահատուկ է, վերանձնային, նրա ժուժկալ կենցաղը, հասարակ մարդու կերպարը նոր շունչ են հաղորդել Վատիկանին՝ գլոբալ քաղաքականության հոգևոր, հումանիտար կյանքում նորովի արժևորելով Հռոմի պապի ինստիտուտը։

Այս համատեքստում Հռոմի պապի հայաստանյան այցը ջրբաժանային կարող է լինել մեր երկրի համար։ Միայն այդ դեպքում այն կարող է պատմական համարվել, այդպիսին ընկալվել բառիս բուն իմաստով, որովհետև մենք հիմա լույսի և խավարի վտանգավոր խաչմերուկում ենք, մեր բարոյական և հոգևոր պոտենցիալը մսխելու անդունդին։ Այսօրվա Հայաստանում գերիշխողը սպառողական հոգեբանությունն է, քաղաքական, հանրային հարաբերություններում որոշիչը փողն է՝ հաճախ մարդակուլ իր դրսևորումներով։ Դե իսկ ցավալի է խոստովանել, բարձրաձայնել, բայց անգամ քառօրյա պատերազմն իր հզոր էներգետիկայով, մարտիրոսված տղերքն իրենց անձնազոհությամբ որակապես չազդեցին պետության որակի մասին մեր պատկերացումների վրա։

Երկիրը ծնում է հերոսներ, սակայն ծառայում է ոչ թե նրանց, նրանց ծնող մարդկանց, հասարակությանը, այլ համատարած թշվառությունը, իրենց շքեղ մեքենաների մգեցված ապակիներով անտեսող իշխանական խավին, բացառապես քսակը գնահատող միավոր համարող օլիգարխիային։

Ահա այսպիսի Հայաստան էր ժամանել Հռոմի պապը և ակնհայտ էր այն մարդկային, բարոյական կոնտրաստը, որն առկա է Ֆրանցիսկոսի առաքինի, մարդակենտրոն և նրան դիմավորող արքունյաց դասի կերպարների վարքուկանոնի միջև։ Հռոմի պապն իր այցով, ելույթներով, աղոթքներով հումանիզմի ձայնը լսելի դարձրեց Հայաստանում։ Նույնիսկ ոչ թանկարժեք ավտոմեքենա ընտրելով, հասկացրեց, որ եկել է հասարակ մարդու, նեղյալի, օրվա հացի կարոտ ունեցողի մոտ։ «Մենք պետք է լսենք խոնարհների և աղքատների ձայները»,- Էջմիածնի պատարագի ժամանակ ավետեց Հռոմի Պապը՝ աքսիոմատիկ այս ձևակերպմամբ դարձյալ հակադրվելով հայաստանյան այսօրվա իրականությանը, որտեղ լսելի է զոռբայի, իշխանության և փող ունեցողների ձայները։

Եթե իրապես ուզում ենք պատմական դարձնել Հռոմի պապի հայաստանյան այցը, ապա հետևողականորեն պետք է ձգտենք նոր որակի պետության, որի հիմնական արժեքը, հարստությունը մարդն է՝ իր բարեկեցությամբ ու երջանկությամբ, երազանքի տեսլականով։ Սա էր Ֆրանցիսկոսի հիմնական ուղերձը, ուխտագնացության առաքելությունը։ Սա է նաև քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի կոչումը, որտեղ իշխանավորի ու օլիգարխի զոռբայությունը պետք է տեղի տան՝ խոնարհի կամքը դարձնելով առաջնային։

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայի
Ամենադիտված