45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջ Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն «Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձից Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը Ոստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Եվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել» 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքը Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ Փհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումը Զախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահ 

Օլիգարխների, թե՞ մուրացկանների կառավարություն

Վերլուծական

Քաղաքականության մեջ նորելուկ չեմ, բայց դժվարությամբ եմ հիշում նախադեպ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը «եթե»-ներով համաձայնության գան Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, «եթե»-ներով խորհրդարանում ընդունեն փոփոխված օրենսգիրք, այդպիսով գործընթացը համարեն պատմական ու քաղաքական նոր մշակույթ:

Հայաստանում «եթե»-ներով ընդունվեց Ընտրական օրենսգիրք, որը սկզբունքորեն բավարարում է թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը: Այդ չարաբաստիկ «եթե»-ն 16 միլիոն եվրոն է, որը հնարավորություն կտա ձեռք բերել մատնահետքերը ստուգող սարքեր, ընտրություններին թույլատրել մասնակցելու բացառապես նույնականացման քարտերով, որոնք քաղաքացիներին տրվելու են անվճար, տեղամասերում ապահովել տեսախցիկներ, ընտրական գործընթացը կազմակերպել ուրիղ եթերում:

Սրանք միջոցառումներ են, որոնք, ըստ իշխանության և ընդդիմության, բարձրացնելու են խորհրդարանական առաջիկա ընտրությունների որակը: Իշխանությունն ասում է, որ միանշանակ համաձայն է այս փոփոխություններին: Սակայն սրանք կյանքի կկոչվեն, եթե մինչև սեպտեմբերի մեկը հնարավոր լինի բոլոր կազմակերպություններից ստանալ 16 միլիոն եվրո: Կառավարությունում կամ անկեղծ չեն և իրականում շահագրգռված չեն օրինական ընտրություններով, կամ էլ անում են սեփական անկարողության, անպիտանության մասին ինքնախոստովանություն: Եթե մի կառավարություն խոստովանում է, որ չի կարող միջոցներ հայթայթել որակյալ ընտրություններ կազմակերպելու համար՝ ավելի լավ է միանգամից հրաժարական տա:

Եվ ճիշտ է անում պատգամավոր Ալիկ Արզումանյանը, ով չի հավատում կառավարության անկեղծությանը. «Մեր կառավարության կեսը բիզնեսմեններ են»,- փոխվարչապետ Դավիթ Հարությունյանին ասում է նա: Հասկացնում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամենաօլիգարխիկն է: Եվ, եթե ցանկությունը լինի, ասենք Սամվել Ալեքսանյանի կամ այլ օլիգարխների մոտ, ովքեր աշխատում են պետպատվերի շրջանակում, կհանձնարարվի հավաքել անհրաժեշտ գումարը: Մանավանդ, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատրաստ են Հայաստանին տրամադրել պահանջվող 16 միլիոն եվրոյից 10 միլիոնը: 

Սակայն Հայաստանի Կառավարությունը օլիգարխիկ ու զոռբա է երկրի ներսում, միջազգային դոնորների մոտ ներկայանում է մուրացիկի կարգավիճակում: Վաշինգտոնում կամ Բրյուսելում էլ միամիտներ չեն և լավ հասկանում են, որ իրենց առջև ոչ թե խեղճ ու կրակ մուրացիկներ են, այլ կոռուպցիոներներ են, թալանչիներ, որոնց ոչ թե ընտրությունների որակն է հետաքրքրում, այլ սեփական գրպանը, քսակը:

Միջազգային դոնորներն ակնհայտորեն չեն վստահում նաև Հայաստանի ընդդիմությանը, որի նախաձեռնությունները ֆինանսավորելը համարվում է անիմաստ ու անպտուղ: Եթե անկեղծ՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն իրականում շահագրգռված չեն խորհրդարանական առաջիկա ընտրությունների անցկացման օրինականության հարցում: Հասարակությունը զզվում է քաղաքական ողջ համակարգից: Վարչական ռեսուրսն ու փողը կապահովեն Հանրապետականի հաղթանակը: Սակայն օրինական ընտրությունները չեն երաշխավորում իշխանությունների անցնցում վերարտադրությունը:

Ընդդիմադիր որևէ ուժ առաջիկա խորհրդարանում չի կարող հայտնվել, եթե չպայմանավորվի իշխանության հետ: Օրինական ընտրությունը ենթադրում է պայմանավորվածություն ոչ թե իշխանության, այլ ընտրողների հետ:

Այս օրերին օրվա իշխանությունն ու ընդդիմությունն իսկապես պայմանավորվում են, բայց ոչ թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների, այլ՝ «փայերի» շուրջ: Յուղոտ պատառները բաժին կհասնեն իշխանությանը, ոսկորները՝ տիտղոսային ընդդիմությանը: Այս առևտուրը կկոչվի խաղաղ և անցնցում ընտրություն:

Առևտրի արդյունքում Սերժ Սարգսյանի թիմը կպահպանի իշխանությունը, ընդդիմադիրները՝ մանդատները: Այս առևտուրը սկսվում և ավարտվում է «էլիտա» կոչվածի շրջանակում՝ չհետաքրքրելով ոչ միջազգային դոնորներին, ոչ էլ՝ հացի կարոտ քաղաքացուն:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին
Ամենադիտված