Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Թուրքիայում ԻՊ-ի բջիջները շուտով դուրս են գալու նինջից ու փորձելու են երկիրը վերածել դժոխքի, հատկապես` ռուսաստանցի զբոսաշրջիկների համար

Վերլուծական

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի երեկվա հեռախոսազրույցի ժամանակ, ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի կողմից զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու կապակցությամբ: Խելամի՞տ է արդյոք Ռուսաստանի կողմից նշված պայմանավորվածությունը, որքան էլ այն բխի Թուրքիայի և թուրք գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

Այո, անժխտելի է, որ այդ հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի, նրա եվրոպական և ոչ եվրոպական դաշնակիցների պատժամիջոցներին ենթարկվող Ռուսաստանին անհրաժեշտ է: Ընդ որում, բացի տնտեսականից, անհրաժեշտ է նաև ռազմաքաղաքական տեսանկյունից Թուրքիային իր ազդեցության տակ հնարավորինս պահելու, հնարավորինս կանխատեսելի ու վերահսկելի Թուրքիայի հետ գործ ունենալու առումով, թեև, որքան գիտեմ, գայլը չի ընտելանում, մի օր իր խնամողին ատամ է գցում… Սակայն, բոլոր դեպքերում, խելամիտ չէ զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման կապակցությամբ Էրդողանի հետ պայմանավորվելը, այսինքն' նրան այդ պատժամիջոցների վերացման խոստում տալը Թուրքիայում ահաբեկչության բարձր մակարդակի պայմաններում, այն էլ' հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից իրականացված խոշոր ահաբեկչությունից ընդամենը ժամեր հետո (մոտ չորս տասնյակի չափ զոհ և մոտ 150 վիրավոր):
Երեկ Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ցանկալի է համարվում, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկի հավելյալ միջոցներ՝ ուղղված երկրի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը:

Հունիսի 29-ին բացելով ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցությունը և ամփոփելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները, Վլադիմիր Պուտինն ասել է.
«Անդրադառնալով մեր երկկողմ հարաբերություններին՝ կցանկանայի սկսել զբոսաշրջության հարցերից, թեպետև այն հնչում է ահաբեկչական տարրերի ակտիվանալու ֆոնին… Այդուամենայնիվ, մենք հանում ենք վարչական սահմանափակումներն այդ ոլորտում»:

ՌԴ նախագահը հայտնել է նաև ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու կապակցությամբ Էրդողանի հավաստման մասին. «Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիայի ղեկավարությունը կանի իրենից կախված ամեն բան՝ ապահովելու համար Թուրքիայի տարածքում մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Պուտինը և Էրդողանն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հասկանալի է, որ Թուրքիայի կառավարությունն իսկապես կձեռնարկի հավելյալ միջոցներ՝ ուղղված երկրի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը, Էրդողանն իր և Թուրքիայի շահերից ելնելով, իրոք, իր խոսքի տերը կլինի, և Թուրքիայի ղեկավարությունն այդ առումով կանի իրենից կախված ամեն բան: Սակայն դրանք մի՞ թե բավարար երաշխիք կլինեն, որ Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիները չդառնան ահաբեկչության զոհ: Բնավ էլ ոչ, և հարցը հենց սա է:

Նախ, Ստամբուլի օդանավակայանում իրականացված խոշոր ահաբեկչությունը, որից զոհվածների ու տուժածների թվում, ի դեպ, ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ կարող էին լինել, եթե երկու պետությունների հարաբերությունները նախկինը լինեին, ինչպես նաև Թուրքիայում հունիսի 29-ի ահաբեկչությանը նախորդած բազմաթիվ ահաբեկչություններ հուշում են, որ Էրդողանն անգամ մեծագույն ցանկության դեպքում ի վիճակի չի լինելու իր խոսքի տերը լինել:

Հիմա ոմանք գուցե ասեն' բա Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համար անվտանգության հավելյալ միջոցնե՞րը, որ Էրդողանը խոստացել է ձեոնարկել… Բա ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությո՞ւնը (այլ կերպ ասած' հանուն իր քաղաքացիների անվտանգության, այդ պայքարում Թուրքիային Ռուսաստանի ցուցաբերելիք օգնությունը), որը դեռ առջևում է, և որի անհրաժեշտությունը երեկվա հեռախոսազրույցում ընդգծել են Պուտինը և Էրդողանը: Մի՞ թե այս ամենը չեն ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների համար խոստացված անվտանգությունը: Իհարկե՛ ոչ: Սա հասկանալու համար ուղղակի պետք է վերհիշել, որ Ռուսաստանը նույնիսկ իր տարածքում միշտ չէ, որ կարողացել է կանխել ահաբեկչությունները:

Ավելին. թերևս բոլորս էլ հիշում ենք անցյալ տարվա հունվարից Ֆրանսիայում սկիզբ առած խոշոր ահաբեկչությունները' վկայությունն այն բանի, որ նույնիսկ Ֆրանսիան, որը Թուրքիայից տարբեր առումներով հզոր պետություն է, չի կարողացել կանխել դրանք: Հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել ֆրանսիական հայտնի «Charlie Hebdo» երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորվել: Հաջորդած երկու օրերի ընթացքում այս միջադեպի հետ կապված զոհերի թիվն ավելացել է 5-ով, զոհվածներից երեքը ոստիկաններ են եղել:

Ի դեպ, Ֆրանսիայում ահաբեկչությունները միայն Փարիզում չէ, որ կատարվել են: 2015թ. հունիսին իսլամիստները ահաբեկչություն են իրականացրել Ֆրանսիայի հարավ-արևելքում, Լիոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող Իզեր դեպարտամենտի Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում: 2 ահաբեկիչներ ավտոմեքենայի դիմահար հարվածով կոտրել էին խտացված գազի գործարանի դարպասներն, մխրճվել պահեստավորված գազի բալոնների մեջ ու պայթեցրել դրանք:

Ահաբեկչությունից բազմաթիվ մարդիկ վիրավորվել ու զոհվել էին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ 113 ֆրանսաբնակ զոհվել է ահաբեկիչների մասնակցությամբ հակամարտություններում:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ֆրանսիայում ևս մեկ ահաբեկչություն է եղել, այս անգամ' Դամարտեն-ան-Գոել քաղաքում, արդյունքում, սկզբնական տեղեկատվության համաձայն, 2 զոհ, շուրջ 20 վիրավոր:

Հետո արդեն զոհերի ու վիրավորների այս թվերին գումարվեցին «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Փարիզում և նրա արվարձանում 2015թ. նոյեմբերի 13-ին իրականացված խոշոր ահաբեկչությունների զոհերը' ավելի քան 150 մարդ, 350-ից ավելի վիրավորներ, որոնցից մոտ 100-ը ծայրահեող ծանր վիճակում: Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել երկրում իր հրամանով հայտարարել արտակարգ իրավիճակ, փակվել էին Ֆրանսիայի օդային և ցամաքային սահմանները։

Հիշենք նաև այս տարվա մարտի 22-ի «Իսլամական պետության» ահաբեկչական հարձակումները Բելգիայի մայրաքաղաքում' Եվրամիության կենտրոնակայանը հանդիսացող Բրյուսելում, մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված երկու պայթյունները բրյուսելյան օդանավակայանի թռիչքի սրահում (ահաբեկչության հետևանքով մահացել է 34 և վիրավորվել 198 մարդ) և Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքում, որը գտնվել է Մալբեկ և Շուման կայարանների միջև (20 զոհ, 106 վիրավոր, որոնցից 17-ը' ծանր վիճակում): Ընդգծեմ, որ այս ամենը տեղի է ունեցել չնայած այն բանին, որ Բելգիայի իշխանությունները տեղյակ էին սպասվող ահաբեկչության մասին, մասնավորապես' Փարիզի ահաբեկչություններից հետո 2015թ. նոյեմբերի 21-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել էր Բրյուսելում սպասվող խոշոր ահաբեկչության մասին, միաժամանակ վտանգի մակարդակը բարձրացվել էր մինչև «լուրջ»: Սակայն իշխանությունների տեղյակ ու պատրաստ լինելը սպասվող ահաբեկչությանը, դրանց իրականացման վայրում գտնվողներին չփրկեց զոհվելուց ու վիրավորվելուց:

Հիշենք նաև Եվրոպայի մեկ այլ հզոր պետության' Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքում այս ամսվա 24-ին տեղի ունեցած ահաբեկչությունը (առնվազն 50 վիրավոր) և էլի բազմաթիվ ահաբեկչություններ աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում, որոնք բոլորը մեկ-մեկ հիշատակելն իմաստ չունի: Ահաբեկչությունից անպաշտպան է նույնիսկ գերտերություն հանդիսացող Միացյալ Նահանգները, այնտեղ ևս բոլոր ահաբեկչությունները չէ, որ հնարավոր է լինում կանխել: Հետևաբար Թուրքիան, թեկուզ Ռուսաստանի օգնությամբ, ինչպե՞ս է կանխելու «Իսլամական պետության» կողմից նախապատրաստվող ահաբեկչությունները, որոնք, իրենց «ատամները սրած», սպասում են հենց Ռուսաստանից զբոսաշրջիկների գալուն' Սիրիայում Ռուսաստանի գործողությունների համար վրեժխնդիր լինելու համար: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Facebook–ի իր էջում երեկ միանգամայն ճիշտ էր նկատել, որ Ստամբուլի օդանավակայանում պայթյուններն ուղղված են Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու փորձերի դեմ։ Սրանից բացի, ինչպես արդեն նշել եմ այս թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակման մեջ (http://lurer.com/?p=226953&l=am ), Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը միաժամանակ հետևանքն է հիշյալ հարաբերությունների կարգավորման նպատակով «Իսլամական պետությունից» Թուրքիայի երես թեքելու, ավելին' նրա դեմ իր ձևական պայքարն արդեն իրականի վերածելու:

Հարկ է նկատի ունենալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խոշորագույն կազմակերպության անդամները Թուրքիայում անհամեմատ ավելին են, քան, թերևս, ամբողջ Եվրոպայում միասին վերցված: Սա նշանակում է, որ նշված կազմակերպության հնարավորությունները Թուրքիայում շատ ավելի մեծ են, քան Եվրոպայում, ուր, այնուամենայնիվ, կարողացել են այդքան արյունալի ահաբեկչություններ կազմակերպել: Ընդ որում, «Իսլամական պետության» անդամների թվաքանակը Թուրքիայում մեծ է ոչ միայն այն պատճառով, որ վերջինս մինչև վերջերս իր գրկում սիրով ընդունել է նրանց, վիրավորներին բուժել, որ նորից Սիրիա գնան' Ասադի դեմ կռվելու, զինյալների ընտանիքների անդամներին տեղ տվել իր մոտ և այլն: Ինչպես հայտնի է, իմ մոտ Սիրիայից և Իրաքից գաղթականների հոսքը (նրանց թվում քիչ չեն ծպտյալ ահաբեկիչները) սահմանափակելու համար, Եվրոպան բավական լուրջ գումարներ է տվել Թուրքիային, որպեսզի իր տարածքում հնարավորնս շատ գաղթականների պահի: Թուրքիան էլ այդ գումարները վերցրել ու նրանց տեղ է տվել:
Պատահական չէ, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունից հետո «Իսլամական պետության» «Աամաք» (اعماق) լրատվական գործակալությունը աշխարհի երկրներից յոթում, այդ թվում Թուրքիայում ԻՊ-ի ունեցած, բայց դեռևս ննջող իր բջիջներն ունենալու վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել: Հունիսի 28-ի երեկոյան այդ բջիջներից մեկը դուրս գալով նինջից, կարողացավ Ստամբուլի օդանավակայանում իրականացնել խոշոր ահաբեկչություն: Իրադարձությունների զարգացման տրամաբանությունից ելնելով, միանգամայն սպասելի է, որ ԻՊ-ի բջիջները Թուրքիայում շուտով մեկը մյուսի ետևից դուրս են գալու ննջելու վիճակից ու փորձելու են այդ պետությունը վերածել դժոխքի, հատկապես' զբոսաշրջիկների համար:

Չնայած այս ամենին, ՌԴ ԱԳՆ-ն այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամբողջ ծավալով Թուրքիայի հետ զբոսաշրջային կապերի վերականգնմանը: Մտածում ես' մի՞ թե ռուսաստանցի զբոսաշրջիկների կյանքի գնով…

«Մենք մեր հերթին թուրքական իշխանություններից սպասում ենք զբոսաշրջային նպատակներով Թուրքիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համար բոլոր սպառիչ միջոցների ընդունում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Լավ, ՌԴ ԱԳՆ-ում այդքան միամի՞տ են' չհասկանալու համար, որ թուրքական իշխանությունները եթե նույնիսկ ընդունեն բոլոր սպառիչ միջոցները' Թուրքիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, միևնույն է, այդ անվտանգությունը չեն կարողանալու ապահովել:

Միակ հետևությունը, որ կարելի է անել այս հոդվածում մեջբերված ՌԴ իշխանությունների հայտարարություններից, այն է, որ Ռուսաստանը, հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունների վերականգնման և ավելի բարելավման, մի կողմից հայտարարելով նրա հետ զբոսաշրջային կապերն ամբողջ ծավալով վերականգնելուն իր պատրաստ լինելու ու պատրաստակամության մասին (սա այդ հարաբերությունների վերականգնման համար Թուրքիայի կարևոր կամ, թերևս, հիմնական ակնկալիքն է), մյուս կողմից Թուրքիա զբոսաշրջության համար մեկնել ցանկացող իր քաղաքացիներին բացատրում է, որ ոչ թե պետությունը (ՌԴ-ն), այլ հենց իրենք են պատասխանատու լինելու այն ամենի համար, ինչը նրանց հետ կարող է կատարվել այնտեղ: Այդ մասին է վկայում ՌԴ ԱԳՆ այսօրվա հայտարարության հետևյալ հատվածը.
«Զբոսաշրջային օպերատորներն ու ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է պատասխանատու ձևով մոտենան Թուրքիա իրենց այցերի պլանավորմանը՝ օբյեկտիվորեն հաշվի առնելով այդ երկրում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի ռիսկը»:

Ստացվում է, որ մնացյալը կախված է ՌԴ ԶԼՄ-ների բացատրական աշխատանքից ու Ռուսաստանի բնակչության գիտակցությունից:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված