«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Վերին Լարսի «ապտակը» Հայաստանին

Վերլուծական

Ռուս - վրացական Վերին Լարս անցակետից 2 կմ հեռավորության վրա Թերեկ գետի վարարման հետևանքով սողանքը վնասել է ավտոճանապարհի 500-600 մետրը:

Ռուս-վրացական անցակետը փակվել է: Այս թեման գլխավորն էր անցյալ շաբաթվա ընթացքում: Սա բնական է, որովհետև չի գործում մեզ` մեր հիմնական գործընկեր Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը: Խնդիրն ունի հումանիտար, տնտեսական, սոցիալական, քաղաքական բաղկացուցիչներ: 

Նախ պրոբլեմի հումանիտար հետևանքի մասին. Վերին Լարսի փակման հետևանքով այդ հատվածում էին մնացել ՀՀ մոտ 200 քաղաքացի, այդ թվում` ծերեր, երեխաներ, հղի կանայք: Բարեբախտաբար, այդ խնդիրը լուծվել է և մարդիկ հաջողությամբ տեղափոխվել են Հայաստան:

Նույն հաջողությամբ ու արագությամբ հնարավոր չէ լուծել բնական աղետի հարուցած տնտեսական հետևանքները: Անորոշ է` երբ կբացվի Վերին Լարսի անցակետը. խոսվում է շաբաթների, գուցե ամիսների մասին: Դա նշանակում է, որ բեռնափոխադրումները վտանգված են: Սա լուրջ հարված է հատկապես Հայաստանի գյուղատնտեսությանը: Օրինակ, ծիրանի գինը շեշտակի ընկել է, որովհետև ռուսական շուկայում պահանջարկված այդ մրգի արտահանումը հնարավոր չէ:  Բեռնափոխադրումների համար լաստանավը կամ ինքնաթիռը ռացիոնալ այլընտրանք չեն. միայն այն հանգամանքը, որ բեռնափոխադրման այդ եղանակաները թանկ են` այս հարցը դուրս է բերում օրակարգից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օրերս խոսում էր Ռուսաստան տանող ցամաքային այլընտրանքային` Հարավային Օսեթիայով անցնող ճանապարհի մասին: Սակայն, սա իրատեսական մոտեցում չէ` ռուս-վրացական լարվածության ռեգիոնալ ոչ բարենպաստ համատեքստի հետևանքով:

Ի դեպ, այս խնդրի լուծումը, ինչպես ժամանակին աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը, վեր է հայկական դիվանագիտության ուժերից: Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր իշխանության օրակարգում այս խնդիրները տեղ ունեն, ապա դրանց լուծման համար պետք է սպասել ավելի բարենպաստ ժամանակի ու միջավայրի:

Վերին Լարսի անցակետի փակումն արդեն իսկ հարուցել է լրջագույն սոցիալական խնդիրներ, ընդ որում, ոչ միայն տնտեսվարողների ու արտահանողների համար: Տուժում են նաև քաղաքացիներ, ովքեր չունեն տնտեսական շահեր: Երեկվանից շեշտակի թանկացել են Երևանից Կրասնոդար, Ռոստով, Սոչի իրականացվող ինքնաթիռային չվերթների տոմսերը:

Սակայն, Վերին Լարսի խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ հարթության մեջ. բնական աղետը, մի անցակետի փակումը կարող է լրջորեն հարվածել մեր տնտեսությանը, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականությունը զուրկ է մանևրելու ռեսուրսից և կաշկանդված է ռուսական գործոնով: Մասնավորապես, տեղին է նկատել, որ չի օգտագործվում հայ-իրանական հարբերությունների քաղաքական, տնտեսական պոտենցիալը: Թեհրանում արդեն բացահայտորեն ակնարկում են, որ իրենք շարունակ սպասում են Երևանից եկող նախաձեռնություններին, որոնք այդպես էլ չեն ցուցաբերվում: Դարձյալ պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում շեղվել «ռուսական կուրսից»:

Հայաստանի եվրաինտեգրման խոչընդոտներից մեկը մեր տնտեսության հետամնացությունն է, մեր արտադրանքի անհամապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Տնտեսությունը զարգացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները տուրք են տալիս իրավիճակային լուծումների՝ ավելի խորացնելով տնտեսա-քաղաքական ճգնաժամը: 

Վերին Լարսի փակումը «ապտակ է» Հայաստանին դիվերսֆիկացված արտաքին քաղաքականություն և մրցունակ տնտեսություն չունենալու հետևանքով: Այս ապտակի հետևանքները դեռ երկար ժամանակ ուղեկցելու են մեզ առաջիկա շաբաթների, ամիսների և գուցե տարիների ընթացքում:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված