«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Միասնական ընդդիմության կեղծ թեզը

Վերլուծական

Հոկտեմբերին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻմ ընտրությունները ինդիկատորային են: Դրանք Երևանի օրինակով, անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով: Քաղաքապետերին ընտրելու են ավագանիները: Դրանք անցկացվելու են նոր ընտրական օրենսգրքով:

Հար և նման են խորհրադարանական առաջիկա ընտրություններին: Կարելի է ասել դրա մինի մոդելն են: Պարզապես Գյումրու մասով ընդդիմությունը մեծ սպասելիքներ ունի: Հանրապետության երկրրոդ քաղաքում ընդդիմադիր էլեկտրորատը մեծ է, բոլորը հիշում են, որ  2013 թվականին Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Շիրակի սրտում ստացավ քվեների 70 %-ը: Բայց պետք չէ մեխանիկական զուգահեռներ անցկացնել, պարզունակ ու հակաքաղաքագիտական կլինի:

Նախագահական ընտրությունները Հայաստանում ամենաքաղաքականացվածն են: Տեղական ընտրություններն, անկախ ընտրակարգից, ունեն համայնքային առանձնահատկություն, կասկած չկա, որ իշխանությունները նույն Գյումրու ընտրությունները փորձելու են տեղայնացնել, լոկալացնել նրանց նշանակությունը, ընդդիմությունը՝ քաղաքականացնել:

«Ակնհայտ է, որ իշխանությունը բազմաճակատ է այս ընտրություններին մասնակցելու, եթե մեկ միասնական ընդդիմադիր միավոր ստեղծվի, դա ավելի ճիշտ կլինի»,- ասում է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ու թվում է՝ նա գտել է հաղթանակի բանաձևը, սակայն միայն թվում է, որովհետև այս ստանդարտ ձևակերպումը մենք լսել ենք 1995 թվականից՝ մշտապես ականատես լինելով ընդդիմության պարտությանը:

Եթե կառավարող կոալիցիայի կրտսեր գործընկեր ՀՅԴ-ն Գյումրու ընտրություններում ունենա իր ցուցակն ու քաղաքապետի թեկնածուն, ապա դա չի խոսում իշխանության բազմաճակատության մասին: ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի և տարածքային կառավարման նախարարի ռեսուրսով հազիվ ապահովելու է իր ներկայությունը Գյումրու ապագա ավագանիում:

Առանց այդ ռեսուրսի՝ ՀՅԴ-ն մաս չէր կազմի Գյումրու ավագանիում: Ու, եթե չլինի վարչական ռեսուրսը, ավանդական կուսակցությունը հավանաբար ներկայացված չի լինի նաև  Հայաստանի ապագա խորհրդարանում:

Գյումրու քաղաքապետի ընտրություններում, իշխանությունն ունենալու է մեկ թեկնածու, և նրան որոշելու է անձամբ Սերժ Սարգսյանը, բացառված չէ, որ իշխանության թեկնածուն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը լինի, մանավանդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ ասել է, թե կառավարությունը գոհ է նրա աշխատանքից:

Հիմա ընդդիմության միասնականության կամ միասնական ցուցակի մասին: Ըստ իս՝ սա կեղծ ու վտնագավոր թեզ է, որ արդեն երկու տասնամյակ կիրառվում է իշխանության կողմից:

Ընդդիմության միավորման գաղափարը սկզբում ոգևորում է հասարակությանը, բայց ի սկզբանե պարզ է, որ այն իրականություն դառնալու որևէ շանս չունի, ուրեմն իքս պահի հասարակությունը հիսթափվում է անմիաբան ընդդիմությունից և ավելի է կորցնում հույսը ընտրություններում՝ ինչ-որ բան փոխելու հնարավորության հանդեպ:

Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այսօրվա ընդդմադիր ուժերը միավորվեն Գյումրու կամ այլ ընտրություններում: Ընդդիմադիր դաշտում, որում մեկը մյուսին համարում են իշխանության դրածո: Հիմա մենք չունենք իշխանություն-ընդդիմություն պայքար: Ունենք գզվռտոց ընդդիմադիր դաշտում: Հիշենք, Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական վերջին ելույթը: 

Ըստ իս՝ Գյումրու ընտրություններում ընդդիմությունը հաղթելու պռակտիկ շանս չունի, տեսականորեն ընդդիմության հաղթանակը հնարավոր է, ու ամենևին խնդիրը միասնական ցուցակը չէ: Հասարակությունը կհավատա որևէ ընդդիմադիր ուժի, եթե դրա մեջ տեսնի պրոֆեսիոնալների թիմ, պոպուլիզմից զուրկ իրատեսական ծրագիր, զարգացման կամք, հակաճգնաժամային ու մարդկային կազմակերպչական ռեսուրսներ, ընտրական գործընթնացի վերահսկողությունը իրականացնելու համար: ընդդիմության այսօրվա կուսակցություննն ունեն հաղթելու ցանկություն, բայց նրանց մոտ բացակայում են հաղթնակի կայացման այս նախադրյալները:

Այդ բացը չի վերանում մեխանիկական միավորմամբ:

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված