«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Մոսկվային հակադրվելու անկարողությունը

Վերլուծական

Անցնող շաբաթը քառօրյա պատերազմից հետո ամենաակտիվն էր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում չի ունեցել, անգամ չի հստակեցվել այդ հանդիպման ժամկետը, սակայն եղան կարևոր բացահայտումներ: Գուցե մի փոքր տարօրինակ կթվա, բայց կարգավորման գործընթացի դեմ բոլոր բացահայտումները տեղի ունեցան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որն անցնող շաբաթ հյուրընկալում էր բարձրաստիճան հյուրերի: 

Շաբաթվա սկզբում՝ ՌԴ ԱԳ նախագար Սերգեյ Լավրովին, շաբաթվա վերջին՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մեվլութ Չավուշօղլունին:

Լավորվ-Մամեդյարով ասուլիսը բացահայտեց, որ Սանկտ Պետերբուգում բանակցային սեղանին դրվել է կոնկրետ փաստաթուղթ կամ առաջարկների փաթեթ: Ռուսական այս նախաձեռնությունը ենթադրում է կարգավորման ոչ թե համապարփակ լուծում, այլ` ստատուս քվոյի խիստ որոշակի փոփոխություն՝ փուլային տարբերակով: Ըստ այդմ, Հայաստանում պարտադրվում են տարածքային զիջումներմ՝ դրա դիմաց ԼՂ-ն ստանում է միջանկյալ ինչ-որ կարգավիճակ` առանց կոնկրետ երաշխիքների, շփման գծում տեղակայվում են ռուսական խաղաղապահներ: Եվ այս ամենը Մոսկվան անում է ադրբեջանին սիրաշահելու նպատակով:

Անզեն աչքով տեսանելի էր, որ Լավրովն ու Մամեդյարովը ինքնավստահ էին, և Բաքվի ասուլիսն անսովոր լավատեսական էր: Հայաստանի իշխանությունները գերադասում են լռել, եթե խոսում են, ապա՝ լակոնիկ: Օրինակ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ակնհայտորեն արձագանքում էր Լավրով-Մամեդյարով ասուլսիսին, սակայն միայն անուղղակի հակադրվեց ռուսական նախաձեռնությանը, նա ընդամենը պնդեց, որ Երևանը խնդրի լուծումը տեսնում  է փաթեթային տարբերակով և առաջնային է համարում Արցախի կարգավիճակի հարցը:

Հասկացողը միայն տողատակերում տեսավ, որ Հայաստանի իշխանությունը դեմ է ռուսական նախաձեռնությանը: Ի դեպ, իշխող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի առաջ գնաց ու, անտեսելով ակնհայտ իրողությունները, փորձեց մոլորության մեջ գցել մեր հանրությանը: Նա ասում է, որ ԼՂ կարգավորման գործընթացում չկա վտանգավոր փաստաթուղթ, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը: 

Անուղղակիորեն Ռուսաստանին հակադրվեց նաև Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեկ ամսով Հայաստանը Ռուսաստանից գազ չի ստանալու` վրացական հատվածում վերականգնողական աշխատանքների իրականացման հետևանքով: Եվ ահա, Աբրահամյանը դիմել է Իրանի առաջին փոխնախագահին` իրանական գազ ներկրելու խնդրանքով: Այս լուրը, բնականաբար, դուր չի գա Մոսկվային, որովհետև, եթե Հայաստանն ունենա գազամատակարարման այլընտրանքային ճանապարհ, ապա դա մեծապես կսահմանափակի ռուսական ազդեցությունը մեր երկրում: Ի դեպ, Թեհրանը բազմիցս հասկացրել է, որ սա իրենց համար առաջին հերթին քաղաքական հարց է, և Իրանը պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել ավելի շահավետ պայմաններով: 

Ինչևէ, վերադառնանք բուն թեմային և նկատենք, որ պաշտոնական Երևանը թեև ընդդիմանում է ռուսական պլանին, սակայն հրապարակավ չի հակադրվում դրան: Ավելին` փորձում է տպավորություն ստեղծել, որ ռուսական նախաձեռնություն առհասարակ գոյություն չունի: Մեր դիվանագիտության խեղճությունն ու անողնաշարությունը սրբագրում են այն հերոսությունները, որ մեր տղաները գործեցին քառօրյա պատերազմում: Մեր դիվանագիտությունը հույսը դրել է մեզանից դուրս գործող հանգամանքների վրա: Օրինակ, որ համաշխարհային մյուս կենտրոններին ձեռնտու չէ Պուտին-Լավրովի ծրագիրը, և նրանք փորձելու են տապալել Մոսկվայի նախաձեռնությունը: Մինչդեռ, եթե ունենայինք դիվանագիտություն, որը սպասարկում է ինքնիշխան երկրի շահերը, մեր երկրի ղեկավարությունը բացահայտորեն «ոչ» պետք է ասեր կարգավորման ռուսական պլանին: Մանավանդ, դա «ոչ» է ոչ թե կարգավորման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ, ընդամենը, համանախագահներից մեկի առաջարկներին:

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված