Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Կրեմլի հակահայկական ակնարկը՝ Ալիևին…

Վերլուծական

Այն, որ բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում էլ քաղաքականության մեջ եղել են դեմքեր, որոնց հիմնական առաքելությունը եղել է միմոսությամբ զբաղվելն ու արքաների կողմից այս կամ այն նպատակով օգտագործվելը, հայտնի իրողություն է. նրանց հիմնականում օգտագործում էին հասարակական տրամադրությունները քննության առնելու, քաղաքական ինտրիգներ կազմակերպելու, սրա-նրա ճակատին ուղիղ խոսք ասելու և այլ նմանատիպ արկածախնդրությունների համար: Իշխանությունների կողմից նմանօրինակ գործիքակազմի կիրառումը (քաղաքական միմոսները չեն կարող դիտարկվել որպես լիարժեք անհատներ), ինչպես կարելի է կռահել, բնորոշ է և մեր ժամանակներին, երբ հատկապես գերտերությունների ղեկավարները, խնդիր ունենալով ոչ միայն սեփական վերահսկողության տակ պահելու իրենց երկրի, այլև հարակից երկրների քաղաքական դաշտը, ստիպված են լինում հաճախ օգտվել միայն քմծիծաղ ու հեգնանք առաջացնողների ծառայություններից՝ այս կամ այն նպատակով ջերմաստիճանի ստուգում իրականցնելով:

Բանից պարզվում է՝ մի քանի օր առաջ ռուսաստանյան քաղաքական դաշտում հենց քաղաքական ծաղրածուի համարում ունեցող գործիչներից, թերևս, ամենաճանաչվածը՝ Ժիրինովսկին, որի «փառքը» վաղուց դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից, հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով՝ ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում խոսելով երևանյան վերջին իրադարձությունների թեմայով: Նա, մասնավորապես, ասել է. «Թքած Հայաստանի վրա ևս... Կթքեն մեր վրա... Դուրս կբերեն բազան... Ոտքներիս տակ կընկնեն, որ հետ տանենք բազան... Այդ բազան իրենց փրկությունն է... Երկու կողմից նրանց կջնջեն՝ մի կողմից թուրքերը, մյուս կողմից՝ ադրբեջանցիները... Դրա համար Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ... Նրանք մեզանից չեն հրաժարվի... Դա կլինի նրանց վերջը... Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը և նրանց կօգնեն թուրքերը... Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Բ թագուհին է փրկել»:

Անշո՛ւշտ, հնարավոր կլիներ նմանօրինակ հայտարարությունները համարել Ժիրինովսկու՝ հերթական թատերական ներկայացումից մի դրվագ, եթե չլիներ մի հանգամանք. ներկայումս անդրկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որից գլուխ հանելը Հայաստանի համար շատ դժվար է լինելու՝ առանց հավատարիմ դաշնակիցների: Իսկ ինչպես հայտնի է, այդպիսին մեզանում դիտարկվում է հենց Ռուսաստանը:

Ավելին՝ կարելի էր և ուշադրություն չդարձնել ՌԴ Պետդումայի փոխխոսնակի փրփրոտած խոսքերի վրա, եթե լրջագույն վերլուծաբանների կողմից չհնչեին կոնկրետ ժամկետներ՝ հայ-ադրբեջանական հերթական բախման կամ նույնիսկ լայնածավալ պատերազմի վերսկսման: Թե հատկապես ինչին է ցանկանում հասնել Ժիրինովսկին՝ հակահայկական հայտարարություններ անելով, անկեղծ ասած, մնում է այդպես էլ անհասկանալի: Բայց չի բացառվում, որ Մոսկվայում վախենում են՝ Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, եթե բռնի իրական ժողովրդավարության ճանապարհն, ու այլևս մեր երկրում չանտեսվի հասարակական կարծիքն, ինչին կարող է նպաստել երևանյան ապստամբությունը. ակնհայտ է՝ Ժիրինովսկին խուճապահար է: Սակայն ամենևին չի բացառվում նաև, որ այսօրինակ հայտարարությունները կարող են յուրատեսակ ազդանշանի դեր խաղալ՝ ուղղված Բաքվին՝ ագրեսիայի դիմելու ու Հայաստանի նկատմամբ ոտնջձգություններ իրականացնելու:

Բայց այս ողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ մեր ԱԳՆ-ն, հավատարիմ իր պասիվ քաղաքականությանն, այս էլ որերորդ անգամ ոչ մի արձագանքի չի արժանացնում ռուս պետական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարույուններն ու փոխարենը բողոքի դիվանագիտական նոտա հղելու՝ վարում է այն ջայլամային քաղաքականությունը, որի արդյունքը քաղում ենք բոլորս՝ ազգովի: Ինչո՞ւ. դատեք ինքներդ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված