Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Այսպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ

Վերլուծական

Ցրտի ու մթի տարիներին տարածված էին էլեկտրաէներգիայի «լևի» գծերը, բայց հետո, երբ գազամատակարարումը վերականգնվեց, քչերի մտքով անցավ գազի «լևի» գիծ կամ, ավելի ճիշտ, խողովակաշար ունենալ: Եթե, իհարկե, չխոսենք առանձին արտադրամասերի, բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հսկայածավալ ու տաքացման գերժամանակակից սարքավորումներով ջերմոցների մասին, ապա շարքային քաղաքացիներից որևէ մեկն անգամ այսօր չունի գազի «լևի» խողովակաշար, որովհետև այդ գործը գլուխ բերելը հեշտ չէ՝ պայթյունի, հրդեհի վտանգի հետ է կապված, նախապես գազը պետք է անջատվի, բացի այդ, այդպիսի խողովակաշարը թաքցնելը դժվար է:


Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գուրգեն Դունամալյանը բնակվելով Էջմիածին քաղաքի Միչուրինի փող. 4-րդ փակուղու թիվ 8 տան հասցեում, 2016թ. փետրվարին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի ԳԳՄ-ին խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նույն փողոցով անցկացված գազի խողովակաշարից քողարկված, հաշվիչի շրջանցումով, ապօրինի միացման միջոցով անորոշ ժամանակով օգտագործել է գազ:


Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, Գ. Դունամալյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: 2016թ. ապրիլի 8-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի ԳԳՄ-ի աշխատակիցներ Արթուր Մկրտչյանի և Արթուր Կոնդյանի կողմից իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է Գ. Դունամալյանի կատարած հաշվիչի շրջանցումով ապօրինի միացումը և գազի օգտագործումը:


Այս գործում, սակայն, ամենաուշագրավը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից Գ. Դունամալյանին առաջադրված ու վերադասի կողմից հաստատված մեղադրանքն է: Վերը նշված արարքի համար Գուրգեն Դունամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 1-ին մասի (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հանցափորձը) հատկանիշով, որը նրա կատարած կամ նրան վերագրվող արարքին չի համապատասխանում երկու առումով:


Առաջինը՝ այն, որ տվյալ դեպքում (վերը նկարագրված արարքում) առկա է ոչ թե իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցված հանցագործության հատկանիշ, այլ պարզապես ավարտված ու բացահայտված հանցագործություն: Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի ԳԳՄ-ի աշխատակիցները 2016թ. ապրիլի 8-ին ստուգման արդյունքում չհայտնաբերեին Գ. Դունամալյանի կատարած հաշվիչի շրջանցումով ապօրինի միացումը և գազի օգտագործումը, ապա վերջինիս կողմից գազի («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գույքի) խոշոր չափերի հափշտակումը և օգտագործումը շարունակվելու էր անորոշ ժամանակով և անորոշ ծավալով: Գ. Դունամալյանը երբևիցե «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը չի գրել-տվել որևէ պարտավորագիր, թե գազի խողովակաշարից քողարկված, հաշվիչի շրջանցումով, ապօրինի միացման միջոցով, ասենք, 100 կամ 1000 խմ գազ օգտագործելուց հետո, գազի գողությունն այլևս չի շարունակելու, հետևաբար խոսել ավարտին չհասված հանցագործության մասին կամ մեղադրանք առաջադրելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշով պարզապես անհեթեթ է:


Երկրորդ. տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հատկանիշ, քանի որ Գ. Դունամալյանի դիտավորությունը, ինչպես ակնհայտ է հենց պաշտոնական տեղեկատվությունից, ոչ թե նշված ընկերությանը խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելն է եղել, այլ գազի խողովակաշարից քողարկված, հաշվիչի շրջանցումով, ապօրինի միացմամբ գազի, բնականաբար, ապօրինի օգտագործումը, այսինքն՝ գազի գողությունը, ինչով էլ ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:
Ընդ որում, մեղադրանքը 34-184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով է առաջադրվել չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի, որում հստակ գրված է՝ «Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները…»: Այս դեպքում, քանի որ խոսքը գազի խողովակաշարից քողարկված, հաշվիչի շրջանցումով, ապօրինի միացման միջոցով գազի օգտագործման մասին է, ուղղակի առկա է սեփականատիրոջից («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից) գույքի (գազի) հափշտակության հանգամանքը:


Վերոնշյալ ակնհայտ անհամապատասխանությունները նկատելուց հետո, ինձ, բնականաբար, հետաքրքրեց, թե քննիչի կամ մեղադրյալի համար ի՞նչ տարբերություն կա, եթե մեղադրանքն առաջադրված է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով), այլ հիշյալ արարքին անհամապատասխան 34-184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Պարզապես համեմատեցի Քրեական օրենսգրքով դրանց համար սահմանված պատիժները: Պարզվեց, որ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար սահմանված է տուգանք' նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում' երկուսից հինգ տարի ժամկետով, մինչդեռ 34-184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Հօգուտ մեղադրյալի էական տարբերություններն ուղղակի ակնհայտ են:


Ավելին. բնական գազը (մեթանը), ինչպես գիտենք, դյուրավառ, պայթյունավտանգ գազ է, և Գ. Դունամալյանը (եթե իսկապես նա է իրեն մեղսագրվող տվյալ արարքի հեղինակը) գազի խողովակաշարից քողարկված միացում չէր կարող կատարել, եթե վստահ չլիներ, որ գազի մատակարարումը դադարեցված է և խողովակաշարում չկա նույնիսկ գազի մնացորդային պայթյունավտանգ ծավալ: Բնականաբար, հարց է առաջանում, թե նա տվյալ գործողությունն արդյոք չի՞ կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինչ-որ աշխատակցի կամ աշխատակիցների հետ նախնական հանցավոր համաձայնությամբ, ինչը չի բացահայտվել թերի քննության կամ կոռուպցիայի հետևանքով: Քրեական գործի նախաքննության ընթացքում արդյոք փորձ արվե՞լ է բացահայտել ապօրինի միացումը կատարելուն հնարավոր օժանդակողների ու մասնակիցների շրջանակը: Դրա համար առնվազն տեխնիկական փորձաքննություն պետք է նշանակվեր, նշանակվե՞լ է արդյոք… Առանց գազամատակարարման կազմակերպության համապատասխան աշխատակցի (աշխատակիցների) աջակցության, հնարավո՞ր էր գազի խողովակաշարին ապօրինի միացում կատարել, եթե նկատի ունենանք գազի պայթյունավտանգ և հրդեհավտանգ լինելու հանգամանքը:


Խիստ զարմանալի է նաև, թե տվյալ դեպքում ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») 2-րդ մասի 1-ին կետով: Այսինքն՝ այս դեպքում առկա է գողության եղանակով գույքի հափշտակություն, որի առարկան գազն է, սակայն, բացի այդ, նաև վնաս է պատճառվել գազամատակարարման ընկերության գույքին՝ խողովակաշարին, քանի որ ապօրինի միացումը անխուսափելիորեն հանգեցնում է համակարգին այնպիսի միջամտության, որի արդյունքում վնասվում է համակարգը: Ընդ որում, եթե գազի խողովակաշարին ապօրինի միացումը կատարվել է զոդման կամ եռակցման միջոցով, ապա վնասը պատճառվել է հանրավտանգ եղանակով, քանի որ գազամատակարարման խողովակաշարը զոդման հատուկ անվտանգ եղանակներ է ենթադրում:


Կարծում եմ, տուժող է նաև բարեխիղճ բաժանորդը, որը գազի դիմաց ավելին է վճարում, քան պետք է վճարեր, ու թերևս դրա պատճառն այն է, որ վճարում է նաև գազի գողություն կատարող մասնավոր անձանց չվճարած գումարների, ինչպես նաև կոռուպցիայի մեջ խրված պաշտոնյաների եկամուտների դիմաց:

 

Ընդգծեմ, որ Գ. Դունամալյանին առաջադրված հիշյալ մեղադրանքը Արմավիրի մարզի դատախազության կողմից հաստատվել է, ու, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս… ՀՀ քր. օր.-ի համապատասխան հոդվածի փոխարեն, 34-184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրանքի առաջադրումը և այդ մեղադրանքով դատարան ուղարկելը, ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք չառաջադրելն այժմ դեռ չենք համարի ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի, նշված վարչության, Արմավիրի մարզի դատախազության կամ դատախազի կողմից կոռուպցիայի արտահայտություն, դեռ գնահատական չենք տա: Պարզապես այս հոդվածը կուղարկենք ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրանց բացատրությունները, պատասխանները ստանալու ակնկալությամբ, որոնք ստանալուն պես, անշուշտ, համապատասխան հրապարակմամբ կներկայացնենք ընթերցողներին:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված