Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հայաստանը կործանելու քոչարյանական բանաձևը…

Վերլուծական

Այն, որ Հայաստանի արտգործնախարարությունն առանձնապես աչքի չի ընկնում իր թափանցիկությամբ, ու այստեղ տեղի ունեցող պրոցեսները հիմնականում հետկուլիսային ինտրիգների ու մարդկանց համար անտեսանելի գործընթացների արդյունք են հաճախ հանդիսանում, կյանքով ապացուցված ու ժամանակով հաստատված իրողություն է. երբեք չես իմանա' ինչ անակնկալի կբերեն հանրությանը:

Փաստ է նաև այն, որ ոչինչ այնքան մշուշոտ ու գաղտնիության քողով պատված չէ մեր իրականությունում, որքան ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, որի մասին մեր ԱԳՆ-ում նախընտրում են հիմնականում շատ չխոսել, բավարարվել ոչինչ չասող, հաճախ դեկլարատիվ բնույթ կրող ու լղոզված հայտարարություններ անելով, որ հիմնականում կրում են հասարակությանը մոլորեցնող, «թացը չորի հետ խառնող» բնույթ:

Ահավասիկ օգոստոսի 4-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որին էլ հենց հիմնականում հանձնարարված է մարդկանց մոլորության մեջ գցելու խիստ պատասխանատու պարտականությունը, խոսելով Լեռնային Ղարաբաղի թեմայով, հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միակողմանի որևէ զիջում չի լինելու, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու' այդպես էլ, սակայն, չպարզաբանելով, թե փոխզիջման դեպքում հայկական կողմի զիջումը հատկապես որն է լինելու:

Իսկ ահա անդրադառնալով արտաքին աշխարհից եկող ճնշումներին' Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել' ասելով. «Ճնշումը ո՞րն է: Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ նրանք կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձենան: Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում, բայց անվանել դա «ճնշում», ոչ: Դա միջնորդություն է»:

Ասում են' կյանքում ամեն ինչ հարաբերական է: Ինչ խոսք' դժվար է չհամաձայնել այս մտքին, երբ ականջալուր ես դառնում Քոչարյանի' խիստ յուրօրինակ պարզաբանումներին ու հարցադրումներին' ուղղված ասենք իրեն հաճախ «դավադիտ» անող լրագրողներին: Իրապես, ի՞նչ է նշանակում արտաքին ճնշում, ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը կարող է ճնշման ենթարկել մի երկրի, որի փոխարտգործնախարարը նույն ինքը' նախկին ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանն է: Բա էղա՞վ, էս ո՞նց եք խոսում պետության հետ…

Իսկ հիմա հարց Քոչարյանին. մի՞թե նա տեղյակ չէ այն պարզ իրողությանը, որ շնորհիվ հատկապես վերջին տարիների մեր «հանճարեղ» դիվանագիտության, ներկայումս հենց Հայաստանն է աշխարհի կողմից դիտարկվում որպես հիմնական զիջող երկիր, որ գրեթե բոլորը մեզ ագրեսոր են համարում, որ երկրների բացարձակ մեծամասնությունը Հայաստանը դիտարկում է որպես խեղճ ադրբեջանցիներին անարդարացիորեն զրկանքների մատնած, կոտորած ու հողեր բռնակցած պետություն:

Ուստի, բոլոր արտաքին ճնշումները' կապված ղարաբաղյան հարցի հետ, ուղղվում են հենց մեր ուղղությամբ, որի մասին Քոչարյանը կա՛մ չի ցանկանում խոսել, կա՛մ էլ փորձում է ինքն իրեն ներշնչել դրականով' «ասենք լավ ա, որ լավ լինի» անհեթե սկզբունքը ինքնաներշնչման աղբյուր դարձրած:

Մեզ մի բան հասկանալի չէ' ինչպե՞ս կարելի է խոսել փոխզիջումների մասին մի պարագայում, երբ բանակցությունների հիմքը Կազանի անիծված փաստաթուղթն է: Թեկուզ հազար անգամ էլ կարդաս այն, ինչպես էլ վերլուծես, չես կարող այնտեղ գտնել գեթ մեկ կետ, ուր խոսք է գնում Բաքվի կողմից հնարավոր փոխզիջումների մասին: Եթե սխալվում ենք, թո՛ղ Շավարշ Քոչարյանը նեղություն քաշի, ասուլիս հրավիրի ու հատուկ «անհասկ» լրագրողների ու վերլուծաբանների համար պարզաբանի, թե որն է այդտեղ ադրբեջանական կողմի հնարավոր զիջման մասին բարբառող կետը. չկա նման բան:

Անկեղծ ասած' ամեն անգամ, երբ մեր պաշտոնյաները խոսում են փոխզիջումների մասին, մեզ մոտ մի շատ բնական հարց է ծագում' ի՞նչ են նրանք հասկանում' ասելով «փոխզիջում» և ինչպե՞ս են նրանք պատկերացնում Հայաստանի հետագա գոյությունն այն բանից հետո, երբ Կազանի փաստաթղթով նախատեսված հողերի հանձնումն իրականություն դառնա: 

Դրանից հետո ո՞րն է լինելու երաշխիքը, որ Բաքվին այս դեպքում արդեն ՀԱՊԿ անդամ դառնալու ցանկությունից մղված' մեզ չեն պարտադրելու հանձնել ասենք Զանգեզուրը կամ Սևանը: Կարո՞ղ է մեզ Քոչարյան Շավարշը հստակ երաշխիքներ տալ, որ ապագայում նման բան չի լինի. դժվար թե…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված