Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Երեկ ևս մեկ քայլ է կատարվել Հայաստանին մեկուսացնելու ուղղությամբ

Վերլուծական

Ադրբեջանական ԶԼՄ-ներից մեզ արդեն հայտնի է, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների գլխավորած պատվիրակությունների երեկվա հանդիպման ժամանակ: Ի դեպ, սա այն դեպքն է, երբ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտնած տեղեկատվությանը կարելի է չկասկածել:

Երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը վեցն են: Դրանցից հինգը չեն վտանգում մեր շահերը, այդ առումով անհանգստության տեղիք չեն տալիս, թեև դրանցից մեկը` «Զբոսաշրջության համագործակցության բնագավառում գործնական ծրագիր (2016-2019)» փաստաթուղթը, չի բխում մեր շահերից այնքանով, որքանով կարող է նպաստել թշնամի պետության զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և պետբյուջե մուտքերի ավելացմանը: Սակայն անդրադառնանք այն փաստաթղթին, որը, ինչպես արդեն հասկանալի է, ապագայում կարող է վտանգ ներկայացնել մեր շահերի համար:

Ստորագրված փաստաթղթերից մեկը Ադրբեջանի և Իրանի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման բնագավառում համագործակցության մասին մտադրությունների արձանագրություն» անվամբ փաստաթուղթն է: Թեև այն դեռ պայմանագիր չէ, այլ ընդամենը համագործակցության մասին մտադրությունների արձանագրություն, որը կողմերին իրավական առումով որևէ բան չի պարտավորեցնում, սակայն հետագայում այդ մտադրությունները կարող են վերածվել արդեն գործնական հարաբերությունների և արտահայտվել պայմանագրով:

Ըստ Իտառ-Տասսի հաղորդման, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև Ռեշտ (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղու կառուցման նախագիծը:
Խնդիրն այն է, որ նշված երկաթուղու կառուցման շուրջ վերջնական համաձայնության գալուց ու կառուցումը սկսելուց հետո, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գաղափարը կարելի է արդեն համարել թաղված: Իրան- Ադրբեջան երկաթուղու կառուցման պարագայում Իրանը դրանով հանգիստ կկարողանա կապվել Ռուսաստանի և Չինաստանի հետ, մինչդեռ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն գրեթե չկա` երկաթուղու վրաց-աբխազական հատվածի չգործելու պատճառով: Ճիշտ է, վրացական Փոթիից ռուսական Նովոռոսիյսկ քաղաք և հակառակ ուղղությամբ վագոնները լաստանավերով տեղափոխվում են, սակայն այդ ճանապարհով երկաթուղային հաղորդակցությունն անբավարար է բարձր արժեքի, տնտեսապես իրեն չարդարացնելու, մարդատար ուղևորափոխադրման բաղադրիչի բացակայության և բեռնատար ուղևորափոխադրումների ոչ մեծ ծավալի պատճառով: Այնպես որ, Իրանին թեև ոչ քաղաքական առումով, սակայն տնտեսապես ձեռնտու է Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը: Ավելին. անցած ժամանակաընթացքում ՀՀ իշխանություններին չհաջողվեց ֆինանսական միջոցներ հայթայթել Իրան-Հայաստան երկաթուղու հայաստանյան հատվածի կառուցման համար: Այդ նպատակով բանակցություններն առայժմ որևէ իրական արդյունք չեն տվել ու դժվար էլ թե տան:

Չնայած ըստ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի տեխնիկատնտեսական նախահաշվում կառույցի շինարարության հնարավոր մեկնարկի ժամկետների վերաբերյալ գնահատականի, նախատեսվում էր հիշյալ երկաթուղու շինարարությունը 2016թ. սկսել և ավարտել 2025 թվականին, սակայն այս տարի հիշյալ երկաթուղու շինարարությունը չի սկսվի, քիչ հավանական է, որ սկսվի նաև հաջորդ տարի: Այն կարող է կյանքի կոչվել միայն աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում, առանց դրա, նույնիսկ Չինաստանը դժվար թե համաձայնի Իրան-Հայաստան երկաթուղին ներառել Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտում և համապատասխան ֆինանսավորում կատարել: Հայաստանն ինքը կարող էր մասնակիորեն լուծել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման խնդիրը, եթե ՀՀ իշխանություններն իր կարևորությամբ երկրորդային (եթե չասենք գրեթե ավելորդ) հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային ճանապարհային միջանցքի (նոր ճանապարհների կառուցման, բայց հիմնականում եղածների վերակառուցման, հիմնանորոգման) համար ահռելի գումարների վարկեր չվերցնեին, մոտ 1.2 մլրդ դոլարի ծախսերի տակ չմտնեին, այդ խիստ անցանկալի քայլին գնային գոնե միայն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար և, իհարկե, այն ժամանակ, երբ նշված երկաթուղու կառուցումը կդառնար իրատեսական: Սակայն, ճանապարհաշինությունը, ինչպես հայտնի է, գրեթե առանց հայտնաբերվելու և անպատիժ փող լափելու (ատկատների, հավելագրումներով և այլ կերպ յուրացումների) լավագույն միջոցներից մեկն է համարվում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը կազմվեց ու սկսեց իրագործվել, որովհետև և՛ ներսում, և՛ դրսում կային շահագրգիռ ուժեր…

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված