Քլինթոնը Թրամփին գերազանցում է 6 կետով՝ հավաքելով ձայների 50 տոկոսը. Bloomberg Politics
Աշխարհ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականության ցուցանիշով իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին գերազանցում է 6 կետով: Այդ մասին վկայում է համազգային հարցումը, որն անցկացվել է Bloomberg Politics գործակալության կողմից:
Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարից (հուլիսի 22-24-ը) մեկ շաբաթ հետո եւ նախքան Թրամփի հայտարարությունները, որոնք նա արել է օգոստոսի 9-ին: Այդ ժամանակ հանրապետականներից նախագահի թեկնածուն ենթադրություն էր արել, որ զենք կրելու կողմնակիցները կկարողանան ինքնուրույն կանգնեցնել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում նրա ընտրվելու դեպքում:
Պոտենցիալ ընտրողների մոտավորապես 50 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի օգտին այն դեպքում, երբ Թրամփի օգտին կքվեարկեր շուրջ 44 տոկոսը: Թրամփի նկատմամբ Քլինթոնի նման առավելությունը կապված է դեմոկրատներից թեկնածուին ընտրողների ավելի մեծ աջակցության ու նրանց համախմբվածության հետ: Թրամփի կողմնակիցներից ոմանք վերապահություն են անում, որ ավելի շուտ Թրամփի օգտին կքվեարկեին Քլինթոնին երկրի նախագահի պաշտոնում տեսնել չցանկանալու պատճառով:
Ընտրողների մոտավորապես 56 տոկոսն ընդգծում է, որ իրենք հակված են Թրամփին պաշտպանել հիմնականում Քլինթոնի նկատմամբ ունեցած քամահրանքի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում