Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի. Նազիկ Ավդալյան
Սպորտ
Ծանրորդ Նազիկ Ավդալյանն Օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար:
«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ' ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- Ավդալյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Օլիմպիական խաղերի կանանց 69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը երկամարտում հավաքելով 242 կգ՝ գրավեց 5-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու