Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է ներկայացնում

Հասարակություն

«Սասնա ծռեր»-ի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացնում։ 

Պարզաբանումը՝ ստորև․

«ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է այսպես կոչված «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու և մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը:

1. «Սասնա Ծռեր» խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ, ինչը Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) վերակերտման պատմական անհրաժեշտությունը կյանքի կոչելու անխուսափելի և առաջնահերթ քայլն է: Առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման վերաբերյալ մեր տեսակետները:

2. Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձևավորվել «Ազգային համաձայնության կառավարություն»: Որպես կանոն, այն ձևավորվում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը և այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի (ազգի) կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը և կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են:

3. Ապագաղութացումն առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային վարչակազմից, որի մաս են կազմում, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական կուսակցությունների և, առհասարակ՝ առկա կուսակցություների վերնախավը, որի շրջանակից պետք է ձևավորվի «Ազգային համաձայնության կառավարությունը»: Պատահական չէ, որ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը իր տխրահռչակ ելույթում խոստացավ ստեղծել այդպիսի կառավարություն:

4. Անշուշտ, կուսակցական վերնախավում կան պարկեշտ և հայրենասեր մարդիկ, ովքեր նույնպես ապագաղութացման ջատագով են: Սակայն, նրանք բացառություն են և չեն խախտում ձևավորված օրինաչափությունը: Ուստի նման անհատները պարտավոր են գիտակցել իրենց կարգավիճակի երկակի և հակասական բնույթը՝ իրենց գործունեությունը հիմնականում ծավալելով ապագաղութացման, այլ ոչ թե գաղութային վարչակազմի նախաձեռնած և նրա վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին (ընտրություններ, օրինաստեղծ գործունեություն և այլն) մասնակցության տիրույթում: Հակառակ պարագայում նրանք ակամա սպասարկում են գաղութատիրությանը:

5. Վերը նշված 3-րդ կետում հիշատակվող՝ գաղութային վարչակազմից ձերբազատվելու քայլը կատարելուց հետո հարկ կլինի ապահովել պետության կառավարման շարունակականությունը: Այդ նպատակով մենք (և ոչ միայն մենք, այլև ժողովրդի ակտիվ մեծամասնությունը) առաջարկում ենք ձևավորել «Ժողովրդի վստահության կառավարություն»: Ի տարբերություն «Ազգային համաձայնության կառավարության», «Ժողովրդի վստահության կառավարությունը» հենվում է ժողովրդի (ազգի) կամքի վրա և կոչված է իրականացնել նրա նպատակները: Մեր համոզմամբ, «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների (հարկավ, ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման գաղափարներն ընդունող) լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:

6. «Ժողովրդի վստահության կառավարությունը» Արցախի ազատագրված տարածքների նկատմամբ պետք է ունենա «Ոչ մի թիզ հող» դիրքորոշումը: Նրա կազմում պետք է լինեն բացառապես այնպիսի գործիչներ, ովքեր Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ապագաղութացումը և վերակերտումը պատկերացնում են մեր պետությունը տարածաշրջանային գործոնի վերածելու պայմանով: Իսկ այսպիսի պետությունը չի կարող մնալ ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի մեջ և կաշկանդվել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող՝ Մոսկվայի և Կարսի տխրահռչակ պայմանագրերով: Ուստի «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի և գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը:

7. Էական նշանակություն ունի ՀՀ-ի ապագաղութացման և վերակերտման հիմնական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ժամկետի և, ըստ այդմ՝ Ժողովրդի վստահության կառավարության մանդատի հարցը: Կողմնորոշվելու չափանիշը մեկն է՝ այս միջոցառումները պետք է ձևավորեն այնպիսի անդառնալի իրավիճակ, որի պարագայում հնարավոր չի լինի վերականգնել գաղութատիրությունը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատելու համար: Մեր կարծիքով, այդ ժամանակը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Միևնույն ժամանակ՝ այն չի կարող երկու տարուց ավել լինել, քանի որ ժողովրդավարության հեռանկարը վտանգի ենթարկելու խնդիր կառաջանա: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Նրա ընթացքում պետք է իրականացվի քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում), ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձևավորվեն ռուսական ազդեցության տակ չգտնվող և/կամ գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, անցկացվի ապախորհրդայնացում (ապակոմունիզացում), վերանայվի Ռուսաստանի հետ կամ նրա մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրաիրավական համակարգը, ՌԴ սահմանապահները փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, որոշվեն ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցերը: Զուգահեռաբար՝ պետք է լուծվի ամենակարևոր խնդիրը, այն է՝ նոր սահմանադրության մշակումը և ընդունումը, որի հիման վրա պետք է անցկացվեն համապետական և ՏԻՄ նոր ընտրությունները:

Ասվածից ակնհայտ է դառնում, որ «Ժողովրդի վստահութան կառավարության» մանդատը չի կարող տրվել այդքան երկար ժամկետով և նման լայն լիազորություններով: Ուստի «Ժողովրդի վստահութան կառավարությունը» պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի Ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ: Առկա իրավիճակում Ժամանակավոր խորհրդարանը կարող է ընտրվել միայն այլընտրանքային եղանակով և մեծամասնական ընտրակարգով՝ շատ կոշտ ֆիլտրների (ընտրազատման չափանիշներ) կիրառմամբ: Իր հերթին՝ Ժամանակավոր խորհրդարանը պետք է նշանակի Ժամանակավոր կառավարություն, ինչից հետո «Ժողովրդի վստահության կառավարության» լիազորությունները պետք է դադարեցվեն: 8. Ռուսական գաղութատիրությունից ազատվելու և ՀՀ-ն վերակերտելու գործընթացը՝ առնվազն մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփման պահը պետք է տեղի ունենա ժողովրդի գերքաղաքական ակտիվացման պայմաններում:

Ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ գործընթացին, մնա հրապարակում և վերահսկի ամեն ինչը և բոլորին: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել Անցումային փուլի հավանական շեղումներից և պետականության նավը հասցնել քաղաքակրթության, ժողովրդավարության ու ինքնիշխանության նավահանգիստ:

10 օգոստոսի 2016թ. Վարդաշեն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված