Կառավարությունը մերժեց զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին օրենքի նախագիծը
Քաղաքական
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կանոնավոր այցելի զորացրված վիրավոր զինվորականներին, որպեսզի ծանոթանա նրանց առողջական վիճակին և օգնի նրանց իրենց տեղը գտնել հասարակության մեջ, տեղավորվել աշխատանքի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նման սխեմաներ արդեն գործում են: «Մասնավորապես, Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները հանրապետությունում հետևում են վիրավոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին ու մշտական կապ պահպանում՝ ներկայացնելով անհրաժեշտ խորհրդատվություն»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ