Մարտունու հիվանդանոցում 1986 թվականից այս կողմ ոչ մի կոպեկի ներդրում չի իրականացվել
Հասարակություն
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Մարտունու բժշկական կենտրոնը 1986 թվականին կառուցված հսկա կոմպլեքս է իրենից ներկայացնում, շուրջ 25 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում և այսօր շատ անմխիթար տեխնիկական վիճակում է գտնվում, բայց ի զարմանս իրենց՝ ունի լավագույն բժշկական կազմը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Լոքյանն ասաց նաև, որ հանգել են այն եզրակացության, որ պետք է շենքային պայմանները ենթարկեն օպտիմիզացիայի և բերեն միջազգային չափանիշներին համահունչ տեսքի:
«Այնպիսի պայմաններ է, որտեղ առողջապահական գործունենություն իրականացնելը դժվար է, 86 թվականից այս կողմ ոչ մի կոպեկի ներդրում չի իրականացվել: Քննարկման արդյունքում հասկանալի է դարձել, որ իր ծավալներով գերազանցում է սպասարկման հնարավորությունները, և իր զբաղվածությունը չի գերազանցում 64 %-ը»:
Նշեց նաև, որ նախագահի կարգադրությամբ և վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել և որոշվել է՝ կատարել կրճատումներ, ազատված տարածքներն էլ օգտագործել համայնքային բնակարանների և սոցիալական ծառայությունների համար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ