Մայքլ Ֆելփսը կրկնել է 2 հազար տարվա վաղեմության ռեկորդ
Սպորտ
Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը իր օլիմպիական ոսկե մեդալների քանակը հասցրել է 21-ի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում լողորդն արդեն նվաճել է երեք ոսկե մեդալ:
Ֆելփսը հավասարը չուներ 200 մետր բարթերֆլայում, հաղթող է դարձել նաև ԱՄՆ-ի հավաքականի կազմում' 4X200 և 4х100 փոխանցումալողում:
Անհատական ոսկե մեդալների քանակը մարզիկը հասցրել է 12-ի: Արդյունքում՝ կրկնելով արագավազորդ Լեոնիդաս Ռոդոսցիի ռեկորդը, ով 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել Մ.թ.ա. 152 թ.:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու