Բակո Սահակյանը կրթության, մշակույթի գործիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ ակնկալում է ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ