«Հայրիկիս առաջադրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում». Էլմոն Եղնուկյան
Քաղաքական
Կարո Եղնուկյանի ընտանիքը եկել էր Ազատության հրապարակ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու համար։ Եղնուկյանի ընտանիքի անդամները համոզված են, որ Կարոն ոչ մի անօրինական արարք չի գործել, և նրա բոլոր գործողությունները բացառապես բխել են հանրային շահից։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասեց հուլիսի 22-ին ձերբակալված Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, մասնավորապես նշելով. «Հայրիկիս անհիմն ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին, որը իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում: Նույնիսկ, եթե հայրիկս գործած լիներ այդ «հանցավոր» արարքները, ապա դրանք քրեորեն պատժելի չեն: Ինչ վերաբերվում է իր կալանքին, ապա դա ամենախիստ ձևն է, որը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ ներկայացված են հիմնավոր ապացույցներ: Այս դեպքում, չկան նման հիմքեր: Ի վերջո, անթույլատրելի է այն երևույթը, որ մարդուն բանտ են նստեցնում քանի որ օգտվել է իր ազատ խոսքի իրավունքից: Իշխանությունը պետք է հասկանա, որ սա պետական խայտառակություն է: Ինչքան շարունակի նման գործելաոճը, այնքան շատանելու են «Սասնա Ծռերը» և իրենց աջակիցները»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը կալանավորվել է հուլիսի 22-ին քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Մ.Նազարյան






















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ