Հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում (ուղիղ միացում)
Քաղաքական
21:55
Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց՝ վաղը կրկին հավաքվելու պայմանով:
21:05
Ազատության հրապարակում շարունակվում է ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների կազմակերպված հավաքը: 11 օր է անցել այն օրվանից, երբ խմբի անդամները զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իշխանություններին: Այդ օրվանից այստեղ են հավաքվում մարդիկ՝ ներկայացնելով իրենց հուզող հարցերը: Հավաքն ընթանում է ինքնաբուխ: Յուրաքանչյուրը կարող է բարձրանալ հարթակ:
Այժմ հանրահավաքը վարում է «Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը:
Հիշեցնենք, որ նա մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեից տուն վերադառնալիս՝ ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նա վատառողջ էր, գտնվում էր հիվանդանոցում, սակայն այսօր եկել և վարում է հանրահավաքը:
20:20
Այս պահին Ազատության հրապարակում են նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներն, ովքեր պահանջում են ազատ արձակել նրան: Հարազատները դեպի հարթակ տանող աստիճաններին են նստել նրա նկարներով ու տարբեր կարգախոսներով. «Ազատություն հայրիկիս», «Հայրենասեր, ոչ հանցագործ»:
Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ:
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:
Ուղիղ եթերը՝ 1in.am–ի և Ազատություն ռ/կ–ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ