Ռիո 2016. Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը
Սպորտ
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ նաև բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:
69 կգ քաշային կարգում մեր մարզիկը 1/8 եզրափակչում է և ուժերը չափեց կուբացի մարզիկի հետ:
Մարգարյանը հոնքի վնասվածք ստացավ առաջին ռաունդում և բժիշկները չթույլատրեցին նրան շարունակել պայքարը: Արդյունքում կուբացի մարզիկը շարունակում է պայքարը:
Հիշեցնենք, որ Մարգարյան 1/16 եզրափակչում հաղթել էր Ֆիջիի ներկայացուցչին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու