«Տոյոտա Պրադո»-ն ընկել է ձորը
Հասարակություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում օգոստոսի 10-ին, ժամը 3.50-ին հաղորդում է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ժամը 3.30-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտ գտնվող բենզալցակայանի կրպակի պատին ու շրջվել Այգեգործների թաղամասի ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)