Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ով Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին Ընդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկ Նեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումը Դատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համար Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.am Բրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջ Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները ԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համար Ինչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվոր 

Միջազգային ընտանիքն ու հայկական կողմն ընդդեմ Անկարայի առաջադրած եռանկյունու

Աշխարհ

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

(Ըստ Անկարայի առաջադրանքի)

Պուտին-Ռուհանի, Պուտին-Ալիեւ, Պուտին-Էրդողան, Պուտին-Սարգսյան անմիջական ժամանակի միջեւ իրար հաջորդող հանդիպումների ընդհանուր անունը, ինչպես նկատվում է Պուտինն է: Սա, իհարկե, պարզեցված տեսողականության արագ նկատելու խաղ չէ եւ հուշում է, որ գլխավոր խաղացողը, հարցերը համադրողը, հրավիրվող-հրավիրողը ՌԴ-ն է, որը հստակ ճիգի մեջ է տարածաշրջանում իր անշրջանցելիությունը վերընդգծելու, գլխավոր առանցքն իր շուրջը գոյացնելու եւ գործընթացների էպիկենտրոնը համարվելու հանգամանքը ամրակայելու:

Այս ճիգը ինքնին հուշում է, որ ռուսական գործոնի չեզոքացման ուղղությամբ որոշ ալիքավորումների դիմաց է, որ պաշտոնական Մոսկվան վերահաշվարկումների է դինում, նախ, հատկապես Անկարայի նկատմամբ ասված-չասված ներողությունը ընդունելով շատ արագ վերաբնականոնացման հարաբերություններ ձեռնարկելու: Նույն արագությամբ շրջադարձ կատարելու պատրաստ Անկարան եւս, որը Մոսկվայի նման շոշափելիորեն զգում է Արեւմուտքի կողմից մեկուսացման ենթարկված լինելու հետեւանքները, պատրաստակամություն է հայտնում ներողությունից աւելին էլ հայտարարելու:

Ոչ սիրիական պատերազմում ցարդ երեւացած եւ ոչ էլ Ղրիմի թաթարների ուղղությամբ կայացած Անկարա-Մոսկվա հակասություններում հիմնական որեւե փոփոխություն չի եղել: Նախադրյալներն էլ մտածելու տեղիք են տալիս, որ դժվար կհամատեղվեն մերձեցման գործընթացում եղող երկու երկրների շահերը: Քաղաքագիտական վերլուծաբանությունը այսօր բեկումնային հիմնական փոփոխություն չի ակնկալում աշխարհաքաղաքական օրակարգերում, նկատելով որ ճգնաժամային բնույթի հարցերում դժվար տեսանելի են երկու երկրների շահերի համատեղելիությունը: Ակնկալված արդյունքները կենտրոնանում են տնտեսական ապաշրջափակումների վրա եւ ավելի երկարաժամկետ կտրվածքով ուժանյութային ծրագրերի:

Հիմա անցում կատարենք հայկական հարցերին եւ այնտեղ եւս նկատենք, որ այս հանդիպումներին հաջորդած հայտարարություններում բեկումնային նոր պահ ստեղծված լինելու որեւե հիմնական նորություն չկա: Սա չի նշանակում, որ ամեն ինչ իր ընթացիկ եւ դասական եղանակով եւ կշռույթով է ընթանում եւ, որ Մոսկվան շահագրգռված չէ Արցախյան հակամարտության իր ուրույն ծրագիրը գործնականցնելու:

Առ այս պահը դեռեւս համոզիչ չէ այն, որ Մոսկվան, որ արդեն իսկ հիմնական դերակատարություն ուներ հակամարտության միջնորդական առաքելության իրականացման մեջ, լուրջ շարժառիթներ ունի ստատուս քվոն փոխելու: Պարզ է, որ ռուսական պարտադրանքով կասեցված քառօրյա պատերազմին պիտի հաջորդեին ռուսական գերմիջնորդությամբ բանակցություններ: Այդ բանակցությունների կարեւոր հանգրվաններ են Վիեննան եւ Պետերբուրգը. Ոչ ավելին:

Ստատուս քվոյի փոփոխության համար, թուրք եւ ադրբեջանական պատկերացումներով նախ պետք է փոխել միջնորդական առաքելության ձեւաչափը: Այստեղ միջազգային ընտանիքի որոշումներին համահունչ կեցվածք ունի Երեւանը: Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վերահայտարարեց, որ հայկական կողմը ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու դիրքի վրա է. այլ խոսքով, քառօրյա պատերազմին հաջորդած Վիեննայով եւ Պետերբուրգով որոշված երկկոմղանի հանձնառություններին: Այդ հանձնառությունների ստանձնումը արձանագրվել է ռուսական գերմիջնորդական ներկայությամբ եւ նրա համաձայնությամբ:

Սինչ, այս մաքոքային հանդիպումներից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութհան կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական Akşam թերթը:

Նրա խոսքով' եթե «առաջին հերթին Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից», ապա տարածաշրջանում կարող է սկսվել կարգավորման գործընթաց: «Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից: Եթե բոլորը դա ընդունում են, ապա ինչու՞ վերջ չտալ այդ օկուպացիային»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով' ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանն ավելի քան 23 տարի է, ինչ չեն կարողանում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ներկայումս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի վրա»,- ասել է Էրդողանը:

Խոսելով Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձեւաչափի մասին' Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ռուսաստանը, դրական են վերաբերվում այդ ձեւաչափին:

Նրա խոսքով' Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձեւաչափի ստեղծման հարցը. «Նման ձեւաչափի ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի իրադարձութհուններին հետեւելը եւ վերահսկելն է»,- ասել է Էրդողանը:

Հիմա ստացվում է այն, որ հայկական կողմը գնում է ընդառաջ միջազգային ընտանիքի ճշտած ձեւաչափին եւ միջնորդների ներկայությամբ կայացած պայմանավորվածությունների հանձնառու է մնում, մինչ Անկարան, ուղղակի ստանձնելով Բաքվի խոսնակի պաշտոնը այս հարցում, պարզ է դարձնում միջնորդական ձեւաչափի, ուրեմն միջազգային ընտանիքի առաջացրած խմբերի աշխատանքի մերժող լինելը:

Այստեղ խնդիրը ռուսական կողմի երկու ձեւաչափերում հայտնվելն է: Առաջինը՝ արդեն իրավական հիմք ունեցող եւ միջազգային ընտանիքի կողմից որոշված, երկրորդը՝ Անկարայի կողմից առաջարկված, որը խորքում, եթե մի կողմից Անկարայի ներգրավումն է հակամարտության լուծմանը, մյուս կողմից Արեւմուտքի'ԱՄՆ-ի եւ Եւրոպայի դուրս մղումն է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ընթացակարգից:

Էրդողանն իր այս հայտարարություններով կամա թե ակամա քաղաքական խաղասեղանի վրա ճշտում է դիրքեր. միջազգային ընտանիքն ու հայկական կողմն ընդդեմ իր կողմից առաջադրվող Անկարա-Բաքու-Մոսկվա եռանկյունու:

Անկարայի կողմից թելադրվող խաղի այս կանոնը արդեն հուշում է, որ Արցախյան ստատուս քվոն փոխելու պահը անմիջականությունից հեռու է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը
Ամենադիտված