«Հրապարակ». հայրերին փոխարինման եկող որդիների չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ է հայտնվելու
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Մի արատավոր երևույթ է նկատվում պետական համակարգում՝ սերնդափոխություն, որտեղ գլխավոր չափանիշը ոչ թե մարդու կրթությունն ու պրոֆեսիոնալիզմն են, այլ այն, թե ում ժառանգն է թեկնածուն։ Պետական ապարատում աշխատող մեր զրուցակիցը նշում է, որ այս երևույթն արդեն անհանգստացնող չափերի է հասել. «Եթե մինչ օրս նրանց հայրերի ձեռքի տակ էինք աշխատում, հիմա որդիների ժամանակն է եկել։ Բայց եթե հայրերը հիմնականում հասարակ ընտանիքներից դուրս եկած, ժամանակին չինովնիկական բոլոր աստիճաններն անցած, մութ ու ցուրտ, հազար դժվարություն տեսած և որոշակի ճարպկություն, հմտություններ ունեցողներ էին, ապա սրանց որդիները, փեսաները պալատներում փափուկ ապրած, ըստ պահանջի վայելած ոսկի երիտասարդությունն են, որը ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ կյանքի դժվարություններն է իր մաշկի վրա զգացել, ոչ էլ փողոցում է կռվել-կոփվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից