Լավրովը և Էյրոն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Աշխարհ
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Կարծիքներ են փոխանակվել նաև սիրիական թեմատիկայի և ԼՂ հակամարտության կարգավորման իրադրության շուրջ»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Կողմերը քննարկել են նաև Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում