Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Աշխարհ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա:
«Ես չէի ցանկանա, որ բանն այդպես ավարտվի, բայց եթե իրադրության վրա ազդելու այլ տարբերակ չմնա, նախագահը նման որոշում, հավանաբար, կարող է ընդունել»,-ասել է Մեդվեդեւը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հարաբերությունների խզումը դիվերսիա իրականացնելու Կիեւի փորձից հետո:
ՌԴ վարչապետը Ռուսաստանի պետության ու ժողովրդի դեմ հանցագործություն է համարել դիվերսիոն գործողությունը Ղրիմում: «Ըստ իս, դա, անկասկած, ռուսական պետության եւ Ռուսաստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործություն է»,-ասել է նա:
Մեդվեդեւն ափսոսանք է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձը արտոնվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից: Նա համոզմունք է հայտնել, որ Ղրիմում դիվերսիայի փորձի կազմակերպիչներն ու կատարողները պետք է քրեական պատիժ կրեն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում