ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ետեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «VAZ 2106» մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Հ. Թ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ուղևոր Խ. Ֆ.-ը (ծնվ. 1982թ.) տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ