Եկեք միասին պատմություն կերտենք այս մրցաշրջանում. Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սպասում է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին:
Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Մենք ամեն ինչ կանենք մեր ակումբի և երկրպագուների համար: Եկեք միասին պատմություն կերտենք այս մրցաշրջանում»:
Մանչեսթերյան թիմը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում կհյուրընկալվի «Բորնմութին»: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին' Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»