Բակո Սահակյանը կարեւորում է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները,համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են եւ պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար:
Արցախի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան