Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Պուտինն Ալիևից վրե՞ժ է լուծում…

Վերլուծական

Արցախյան հարցը շարունակում է մնալ աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում, որոնցից որոշներն էլ, գուցե հաճախ ելնելով իրենց այսրոպեական շահերից, փորձում են նրբորեն խաղալ հակամարտության կողմերից յուրաքանչյուրի նյարդերի նուրբ լարերի վրա' «մե՛րթ յուղելով, մե՛րթ դաղելով». համաձայնե՛ք' ոչ ոք Ռուսաստանից ավելի լավ հմտացած չէ այս նուրբ գործում…

Բանից պարզվում է' հատկապես հայկական ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել ՌԴ փոխվարչապետ, հայտնի թուրքասեր Դմիտրի Ռոգոդինի հարազատ «Հայրենիք» կուսակցության երևելի դեմքերից մեկի' Ֆյոդոր Բիրյուկովի' ադրբեջանական «Haqqin.az»-ին տված հարցազրույցը, որում թղթակցի այն հարցին, թե «Հայրենիք» կուսակցությունը ղարաբաղյան հակամարտության ինչ լուծում է տեսնում, Բիրյուկովը պատասխանել է. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա լավ կլինի և արդարացի, եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում լուծվի առանց Ռուսաստանի օգնության' ինքնորոշման սկզբունքով, ժողովրդական հանրաքվեի միջոցով և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության պաշտոնական ճանաչմամբ: Բայց այսօր դա դժվար թե հնարավոր լինի, այդ պատճառով էլ Ռուսաստանը ստիպված է մշտապես աջակցել տարածաշրջանի խաղաղության գործում»:

Համաձայնե՛ք' ավելի հայանպաստ պատասխան դժվար էր ակնկալել մեկից, ով ամենասերտ հարաբերությունների մեջ է գտնվում հայտնի թուրքասեր, Բաքվի մեծ բարեկամ հորջորջվող ՌԴ փոխվարչապետի հետ: Թե հատկապես ինչով է պայմանավորված Բիրյուկովի' ազերի լրագրողին տված պատասխանի բնույթը, հնչող կարծիքները բազմազան են ու, անգամ, միմյանց հակասող: Եթե փորձենք խորամուխ լինել խնդրի էության մեջ, ապա պետք է աներկբայորեն պնդենք, որ ռուս քաղաքական գործչի այս տեսակետն ամենևին էլ չի կարող բացառապես պայմանավորված լինել ասենք առաջիկա ընտրություններում հայկական համայնքի համակրանքը շահելու ցանկությամբ. Ադրբեջանական համայնքը հայկական համայնքից թվաքանակով շատ ավելի մեծ է, ու եթե սույն դեմքն ընդամենը ցանկանար, ինչպես ասում են, տոկոս խփել, ապա կարող էր եթե ոչ հայանպաստ, ապա գոնե հավասարակշռված հայտարարությամբ հանդես գալ' ինչ-որ իմաստով յուղ քսելով թե՛ մեր, թե՛ ազերիների սրտերին. այնինչ բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում:

Իսկ եթե դա այդպես է, ապա հարց է ծագում' ո՞վ էր այդ հայտարարության իրական հասցեատերը, մի՞թե, այնուամենայնիվ, բաքվեցի բեղավորը. էվրիկա…

Որքան էլ ներկայումս կարող է տարօրինակ հնչել, բայց Անդրկովկասում պուտինյան քաղաքականության թուրքամետությունը կարող է ընդամենը թատերական ներկայացում լինել, որի բուն նպատակը Բաքվին հնարավոր բոլոր մեթոդներով զսպելն է' Ղարաբաղում պատերազմ չսկսելու. Պուտինը շատ լավ է հասկանում, որ ՌԴ սահմանների մոտակայքում նոր ու անկանխատեսելի ելքով պատերազմի բռնկումը ոչ մի կերպ չի կարող բխել Մոսկվայի շահերից, իսկ Ալիևի հետ ինչ-որ իմաստով անհամ սիրախաղն էլ (պետք չէ մոռանալ Բաքվի շառաչուն ժեստը' Պուտինին օդանավակայանում փոխվարչապետի մակարդակով դիմավորելու) ընդամենը նպատակ ունի' կաշառելու, սիրաշահելու Բաքվին' գոնե որոշակի ժամանակով հետաձգելու նոր պատերազմի վերսկսումը' մինչև որ իրավիճակը հնարավորինս հստակեցվի: Ասել կուզի' Պուտինը ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Երևանի համար ամենևին էլ քաղցրահամ շոկոլադ չէ, իսկ ցանկացած քայլ նախաձեռնելիս առաջնորդվում է լոկ ՌԴ ազգային շահերով' մի բան, որ ոչ մի կերպ դատապարտելի չես համարի (ուր է թե մեր ղեկավարությունն էլ Պուտինի կեսի չափ հայրենասեր լիներ ու ընդունակ լիներ ատամներով պաշտպանելու Հայաստանի կենսական շահերը…). մարդն իր երկրի հայրենասերն է, նվիրյալ գործիչ, ի՞նչ կարող ես ասել:

Ամենևին էլ չի բացառվում, սակայն, որ այս ամենն ուղղակիորեն պայմանավորված լինի օրերս Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռքբերված որոշակի պայմանավորվածություններով ու մեր նախագահի' «օձը բնից հանելու» բացառիկ ունակությամբ…

Սերժ Սարգսյանը լավ դիվանագետ է, պետք չէ թերագնահատել նրան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված