Ռիո-2016. հայ ազատ ոճային ըմբիշներն օլիմպիական ավանում մարզում են անցկացրել
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը' գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի, մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի, ինչպես նաև Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ռիոյում են:
Ըմբիշներն իրենց լավ են զգում: Անցկացրել են խաղ-մարզում: Ամեն ինչ ընթանում է' ըստ ծրագրի: Արդեն տեղեկացրել էինք, որ ազատ ոճայիններն իրենց ելույթներից առաջ մեկշաբաթյա հավաք են անցկացնելու Ռիոյում:
Նշենք նաև, որ Ռիո են ժամանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի' Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մարզիչ Էդուարդ Սահակյանը, ինչպես նաև ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու