Մոսկվայում առանց խնամքի մնացած հայազգի նորածինը տեղափոխվել է Հայաստան (լուսանկարներ)
Հասարակություն
ՌԴ Մոսկվա քաղաքի երեխաների կլինիկական հիվանդանոցներից մեկում առանց խնամքի մնացած հայազգի նորածինը տեղափոխվել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշպպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողներն ավելի վաղ տեղեկություն էին ստացել, որ Մոսկվայի Գոլովինսկի շրջանի երեխաների կլինիկական հիվանդանոցում առանց խնամքի է մնացել հայազգի մի նորածին:
Պարզվել էր, որ նորածնի' ՀՀ քաղաքացի հանդիսացող մայրը երեխայից հրաժարվելու նպատակով դիմում էր ներկայացրել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի երեխաների կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին երեխան տեղափոխվել է Հայաստան:




















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ