Լոնդոնում կիրականացվի ակցիա` ի զորակցություն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների
Աշխարհ
Նոյեմբերին Լոնդոնում կանցկացվի ակցիա՝ ի զորակցություն Մերձավոր Արեւելքի հալածված քրիստոնյաների: Վեսթմինսթերյան տաճարը եւ աբբայությունը կլուսավորվեն կարմիր լույսով:
Լորդերի պալատի անդամ Էլթոնն օրինակ է բերել սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների կողմից տանջանքների ենթարկված քահանային՝ այսպես ցանկանալով բացել քաղաքական գործիչների աչքերը` տեսնելու այդ տանջանքները: Քահանային ստիպել էին դավանափոխ լինել: Նրանք հոգեւորականի աչքի առաջ տանջել էին իր 12-ամյա որդուն, սակայն երկուսն էլ հավատարիմ էին մնացել Քրիստոսին եւ գլխատվել էին:
Լորդ Էլթոնը դատապարտել է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը, որ մինչ օրս հրաժարվում են կատարվածը որակել որպես ցեղասպանություն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում