Ազատության հրապարակում ավարտվեց հանրահավաքը (ուղիղ միացում)
Հասարակություն
21:20
Նշենք, որ վաղը երեկոյան 20:00-ին սպասվում է համերգ Ազատության հրապարակում, ելույթ են ունենալու նաև Ռուբեն Հախվերդյանն ու Արեգ Նազարյանը: Համերգին կրկին հավաք կհաջորդի:
Հավելենք նաև, որ այսօրվա հավաքը տևեց շուրջ 40 րոպե: Այն արդեն ավարտվել է, երթ տեղի չունեցավ:
20:41
Հանրահավաքի կազմակերպիչն ամփոփեց հանրահավաքը՝ ասելով, որ վաղը համերգից առաջ կհայտարարվի «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի կողմից հրավիրված հավաքի օրն ու ժամը։
Այնուհետև ասվեց, որ կես ժամ ժամանակ է տրվում հարթակից ազատ արտահայտվելու համար. «Յուրաքանչյուրին կտրվի 7-8 րոպե ժամանակ։ Կլինի կարծում եմ 4 ելույթ։ Այսօր այսքանով մեր տեղեկատվական հավաքը կավարտվի»։
20:20
Ազատության հրապարակում մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի և Ազատություն ռ/կ-ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ