Ձայնային տեխնիկան վերադարձրին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին (ուղիղ միացում)
Հասարակություն
23:47
Ոստիկանությունը վերադարձրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին պատկանող ձայնային տեխնիկան:
Հիշեցնենք, որ այսօր՝ հանրահավաքից հետո, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները փորձել են տեղափոխել ձայնային տեխնիկան պատահական տաքսիով, ոստիկանությունը առգրավել է այն: Այնուհետև պարզվեց, որ տեղափոխող մեքենան արդեն մեկ ամիս գտնվում է որոնման մեջ:
23:25
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ այժմ արձանագրություն է կազմվում: Խոստացել են, որ մեքենայի մեջ գտնվող տեխնիկան վերադարձնելու են: Որևէ պարզաբանում ոստիկանության կողմից չի տրվել, թե ինչու են առգրավել տեխնիկան, եթե խնդիրը կապված է միայն մեքենայի հետ:
23:02
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ ավտոմեքենան, որով տեղափոխել են տեխնիկան, եղել է որոնման մեջ, և իրենք պետք է պարզեն՝ արդյոք այդ ձայնային տեխնիկան որևէ կապ ունի ավտոմեքենայի հետ: Միայն պարզաբանումից հետո հնարավոր կլինի տեխնիկան վերադարձնել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին:
Այս պահին առգրավել են Հիմնադիր խորհրդարանին պատկանող ձայնային տեխնիկան:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ