Թրամփի շտաբը օգնություն է խնդրում՝ ընտրություններում կեղծիքները կանխելու համար
ԱՄՆ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը մտավախություն ունի, որ նոյեմբերի 8-ի համընդհանուր ընտրություններում տեղի կունենան զանգվածային կեղծիքներ: Այս մասին СNN հեռուստաընկերության եթերում հայտնել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Կատրինա Փիրսոնը՝ հավելելով, որ դեռ չունեն կեղծիքների կոնկրետ փաստեր, քանի որ առայժմ տեղի չի ունեցել քվեարկություն:
Թրամփը իր նախընտրական արշավի համացանցային էջում կողմնակիցներին ուղղակի կոչ է արել օգնել իրեն՝ խաբեություն թույլ չտալու համար: «Օգնեք ինձ՝ թույլ չտալու համար խաբեբա Քլինթոնին կեղծել քվեարկության արդյունքները»,- նշել է միլիարդատերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)