Միլուոքիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 17 մարդ է կալանավորվել
Աշխարհ
Տասնյոթ մարդ է կալանավորվել ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Էդվարդ Ֆլինը:
Ամենաաղքատ և քրեածին շրջաններից մեկում՝ Շերման փարքում, բողոքներն օգոստոսի լույս 14-ի գիշերն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել են մի աֆրոամերիկացու: Նա 23-ամյա Սիլվիլ Սմիթն էր:
Միլուոքիի քաղաքագլուխ Թոմ Բառեթը լրագրողներին հայտնել է, որ արտակարգ պատահարի պահը նկարահանվել է տեսախցիկով: «Տեսահսկման խցիկը տալիս է այն հարցի պատասխանը, թե Սմիթը զինված է եղել արդյոք: Եվ ես կարող եմ ասել, որ նրա ձեռքին ատրճանակ է եղել»,- ասել է Բառեթը:
Նրա խոսքով՝ Սմիթը ոստիկաններին ընդառաջ է գնացել ՝ սպառնալով այդ ատրճանակով և այն չի գցել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան համապատասխան նախազգուշացում է արվել: Քաղաքագլուխը նաև ճշտել է, որ Սմիթը հարուստ քրեական պատմություն է ունեցել:
Իշխանությունները նաև ճշտել են, որ անկարգությունների հետևանքով տուժել է չորս ոստիկան: Բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' AP


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում