Իսլամական համագործակցության կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Լավրովին Սիրիայի իրադրության առթիվ
Աշխարհ
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բեն Ամին Մադանին նամակ է ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ինչպես տեղեկացնում է ԻՀԿ-ի մամուլի ծառայությանը, նա «խիստ անհանգստություն է հայտնել Սիրիայի տարածքում իրադրության վատանալու կապակցությամբ»:
Մադանին նշել է, որ ԻՀԿ-ն հանդես է գալիս «Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար շտապ և համարժեք քաղաքական լուծում գտնելու համաձայնեցված դիվանագիտական ջանքերի օգտին, որպեսզի վերջ դրվի սիրիական ժողովրդի տառապանքներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում