Աջարիայում պայքարում են փոթորկի և անձրևի հետևանքների դեմ
Աշխարհ
Վրաստանի սևծովյան ափին՝ Բաթումում և Քոբուլեթիում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն), շարունակվում են մաքրման աշխատանքները տեղատարափ անձրևից եւ փոթորկից հետո: Այդ մասին հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Վատ եղանակը Վրաստանի ամենահանրաճանաչ առողջավայրերից մեկում մոլեգնել է տուրիստական սեզոնի թեժ պահին: Աջարիայում փոթորիկը գերազանցել է 5 բալը:
«Այժմ եղանակը պարզվել է: Քոբուլեթիում ավերածություններ չկան: Ակտիվ աշխատանքներ են կատարում արտակարգ ծառայությունները, մոբիլիզացված են փրկարարական բրիգադները»,- ասել է Քոբուլեթիի շրջանային վարչակազմի մամուլի ծառայության աշխատակցուհին: Ինչ վերաբերում է Բաթումին, այնտեղ իրադրությունը նույնպես նորմալացել է: Տեղատարափ անձրևի հետևանքով մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, սակայն պոմպով ջրահանման աշխատանքներն ավարտվել են դեռ գիշերը, հայտնել են Բաթումի քաղաքապետարանի սանիտարական մաքրման ծառայությունում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում