Լավրովը պատմել է Հալեպում օդային միջանցքի ստեղծման հնարավորության մասին
Աշխարհ
Սիրիայի Հալեպ քաղաքին հումանիտար օգնություն հասցնելու նպատակով օդային միջանցքի հնարավոր ստեղծումը համաձայնեցում է պահանջում Սիրիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այնտեղ ցամաքով մեծ դժվարությամբ են հասցվում հումանիտար բեռները: Այո, դա բավարար չէ: Որքանով է իրատեսական օգնությունն օդից նետելը, ես արդեն ներկայացրել եմ մեր գնահատականը, մեր մյուս գործընկերները կարող են այլ կարծիքներ ունենալ: Բայց, ամեն դեպքում, նրանք, ովքեր ցանկանում են դրանով զբաղվել, պետք է, իհարկե, իրենց գործողությունները համաձայնեցնեն այնտեղ գտնվող կողմերի, նախևառաջ՝ սիրիական կառավարության հետ»,-ասել է Լավրովը:
«Մենք շարունակելու ենք համաձայնեցնել լրացուցիչ քայլերը, բացի այն միջանցքներից, որոնք, ինչպես ես արդեն ասել եմ, բաց են, Սիրիայի աջակցման միջազգային խմբի մեր գործընկերների, նախևառաջ ԱՄՆ-ի հետ»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում