Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է 

Տարածքների փոխանակումն անթույլատրելի է և կործանարար թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության համար

Վերլուծական

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը վերջերս նշել է, թե ինչ է ակնկալում հայկական կողմը հնարավոր բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում:

Վերջին շրջանում Շավարշ Քոչարյանն էլի է արտահայտվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների վերադարձման անհրաժեշտության մասին: Օրինակ, այս տարվա ապրիլի վերջին թե մայիսի սկզբին Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ նա ասել է.

«Երբ որ Ադրբեջանն ասում է, որ ինքն, ըստ էության հրաժարվելով փաթեթայինից, տեսնում է փուլային լուծում, ավելին, ասում է, որ փուլային ասելով հասկանում է իր՝ ինչպես ինքն է բնութագրում օկուպացված տարածքների վերադարձ, որից հետո՝ խոսենք, այդ դեպքում մենք ասում ենք. դեմ չենք փուլայինին, որն արդեն լրիվ այլ սցենար է: Այն ենթադրում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչում, ԼՂՀ օկուպացված տարածքների վերադարձ, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ դա Մարտունու շրջանի և Մարտակերտի շրջանի հատվածներն են, Շահումյանի շրջանը ամբողջությամբ, որից հետո Ադրբեջանը կարող է նստել ԼՂ հանրապետության հետ բանակցություններ վարել սահմանների ճշգրտման մասին: Այսինքն, բոլոր փաստաթղթերում՝ լինի Մադրիդյան սկզբունքներ, թե Կազանի փաստաթուղթ, ըստ էության դրված է փաթեթային տարբերակ, որը փորձում էր կողմերի մոտեցումները փոխզիջումների շնորհիվ, այսպես ասած, մերձեցնել»:

Ս. թ. հուլիսի 12-ին «Panorama.am» գործակալությունը հրապարակեց ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ իր հարցին Շավարշ Քոչարյանի տված պատասխանը, որում նա մասնավորապես ասել է հետևյալը.

«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ»:

Արցախից օկուպացված տարածքները նրան վերադարձնելու անհրաժեշտության մասին վերջին շրջանում քանիցս խոսել, «իր տարածքներն» Արցախից պահանջող Բաքվին այդ մասին հիշեցրել է նաև ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Եթե հայ պաշտոնյաները Արցախից օկուպացված տարածքները նրան վերադարձնելու անհրաժեշտության մասին վերջին շրջանում սկսել են խոսել զուտ դիվանագիտական ու քարոզչական հարթություններում Բաքվի պահանջները հակակշռելու համար, ապա դա թեկուզ շատ ուշ կատարվող, բայց ողջունելի քայլ է: Սակայն, եթե ՀՀ արտգործնախարարությունը փորձում է դրանով մեր հասարակական գիտակցությունը նախապատրաստել Ադրբեջանի կողմից առաջիկայում այդ տարածքները վերադարձնելու և ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչելու դիմաց ԼՂՀ մասը կազմող մեր ազատագրած տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ապա լավ կլինի այժմյանից իմանա, որ այդ փորձն ի սկզբանե ձախողված է: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հիշյալ տարածքների փոխանակում, քանի որ դրանք ոչ միայն մակերեսներով իրար հետ հավասար չեն, այլև ԼՂՀ անվտանգությունն ապահովելու առումով միմյանց համազոր չեն, չունեն նույն դերն ու նշանակությունը: Էլ չեմ ասում այն մասին, որ նման փոխանակումից հետո ԼՂՀ մակերեսի կրճատմանը զուգընթաց, երկարելու է Ադրբեջանի հետ ԼՂՀ և ՀՀ պաշտպանության ենթակա սահմանը (Արցախը խոցելի է դառնալու նաև թիկունքից և աջից՝ Քարվաճառի, Քաշաթաղի, Ղուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի շրջանների կողմից, նշված շրջաններից առաջին չորսի կողմից խոցելի է դառնալու նաև Հայաստանի Հանրապետությունը): Սահմանների երկարելու դեպքում դրանք պաշտպանելու համար մեր զինվորների քանակն այժմ ու տեսանելի ապագայում բավարա՞ր է լինելու… Չափազանց կասկածում եմ:

Ճիշտ է, հիմա Շավարշ Քոչարյանը և ուրիշներ խոսում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները նրան վերադարձնելու մասին: Սակայն, ինչո՞ւ, ի տարբերություն Ադրբեջանին հայկական ուժերի ազատագրած տարածքների հանձնման դրույթի, Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակում բառ անգամ չկա Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու տարածքների մի մասը ԼՂՀ-ին, Արծվաշենն էլ Հայաստանին վերադարձնելու մասին: Ավելին. Կազանի փաստաթղթում (աշխատանքային տարբերակ) ինչո՞ւ չի նշված, որ նախատեսվող խաղաղության համաձայնագիրը կարող է ուժի մտնել միայն ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող բնակչության՝ հանրաքվեով արտահայտված համաձայնության, ազատ կամարտահայտության պարագայում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որին ուղղել էի իմ վերը մեջբերված հարցերը, տվել է հետևյալ պատասխանը. «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, դրանց ժամանակ քննարկված փաստաթղթերի էությանը, ապա դրանց հանգամանալից անդրադարձել է ԱԳ նախարարը իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում և մեկնաբանություններում։ Դրանք բոլորն առկա են ԱԳՆ կայքում»։ Այսպիսով, Տիգրան Բալայանը, ըստ էության, հրաժարվել է պատասխանել վերոնշյալ հարցերին, դրա փոխարեն նախընտրել է ներկայացնել ապատեղեկատվություն, քանի որ ԱԳ նախարարը իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում և մեկնաբանություններում, առավել ևս՝ ԱԳՆ կայքում առկա, երբեք չի անդրադարձել նշված հարցերին, այսինքն՝ չի տվել դրանց պատասխանները: Հուսամ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս հրապարակումից հետո կպատասխանի հիշյալ հարցերին:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին
Ամենադիտված