Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ
Աշխարհ
2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչև օգոստոսի 15-ը եվրոպական երկրներ ժամանած միգրանտների ընդհանուր թիվը հասել է 266 հազար 42-ի: Զոհվածների եւ անհետ կորածների թիվը 3 հազար 151 է:
Տարեսկզբից ամենաշատ միգրանտներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը՝ 161 հազար 594: Իտալիա են ժամանել 101 հազար 944 միգրանտներ ու փախստականներ: Իսպանիա է կարողացել հասնել 2476 փախստական, իսկ Կիպրոսն ընդունել է 28 մարդու:
Օգոստոսի 8-ից մինչեւ 15-ը Իտալիան ընդունել է 1700 միգրանտների ու փախստականների, Հունաստանը՝ 621: Օգոստոսի սկզբից Եվրոպա է ժամանել 7856 մարդ, ինչն ավելի քիչ է, քան անցյալ տարվա օգոստոսին, երբ ամսվա ընթացքում ժամանածների թիվը կազմել էր 130 հազար 450:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում