Հունաստանում երեք մարդ Է զոհվել մոտորանավակի և զբոսանավի բախման հետևանքով
Աշխարհ
Հունաստանում երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ տուժել Էգինա կղզու ափերի մոտ արագընթաց նավի հետ զբոսանավի բախվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների՝ բախման մեջ մեղավոր Է այն մարդը, ով վարում էր ութմետրանոց արագընթաց մոտորանավը, որն ամբողջ թափով մխրճվել է զբոսանավի մեջ, որտեղ այդ պահին գտնվում Էր 20 ուղևոր: Հարվածից այն ջարդվել ու շրջվել է: Միջադեպի հետեւանքով զոհվել է զբոսանավը վարողը, մի տղամարդ եւ մի անչափահաս երեխա: Եվս երեք տուժածներ անհետաձգելի բուժօգնության համար հասցրել են Էգինա կղզու հիվանդանոց, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխել Աթենքի հոսպիտալ: Աննշան վնասվածքներ ստացած մնացած ուղեւորները գտնվում են կղզու բուժհաստատություններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում