ԿԺԴՀ-ն գործարկել է սեփական IP-հեռուստատեսությունը
Աշխարհ
ԿԺԴՀ-ն մշակել է Ինտերնետ-հեռուստատեսության (IPTV) իր սեփական անալոգը համաշխարհային համակարգչային սարդոստայնին միանալու բացակայության պայմաններում: Այդ մասին օգոստոսի 17-ն հայտնել է Հարավային Կորեայի Ռյոնհապ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է 15-րոպեանոց ծրագիր՝ ներկայացնելով IPTV-ն «Մանբան» անվան ներքո, որը միանում է հեռախոսագծի և մոդեմի միջոցով:
Հյուսիսային Կորեայի IP-հեռուստատեսության համակարգը հանդերձված է թյուների տուփով և հեռուստատեսության թվային մոնիթորով: Բացի Հյուսիսային Կորեայի կենտրոնական անալոգային ալիքներից, «Մանբանի» միջոցով ԿԺԴՀ-ի բնակիչները կկարողանան դիտել մարզական ալիքներ, վերահաղորդումներ, ընթերցել թերթեր և նորություններ:
Հյուսիսային Կորեան զրկված է Ինտերնետի համաշխարհային ցանցի բաց մուտքից, բայց ունի սեփական ազգային ցանցը: Դրա հետ մեկտեղ ԿԺԴՀ-ում արտասահմանյան ներկայացուցչություններն, ի տարբերություն տեղացի բնակիչների, հնարավորություն ունեն օգտվելու ինտերնետից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում