ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների բաց նամակը «Հայլուր»–ին
Հեռուստատեսություն
Դեռևս 3 տարի առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները դիմել էին ձեզ բաց նամակով: Ցավոք, անցած տարիները ձեզ չփոխեցին:
Ձեզանից ոմանք, դասավանդելով մեր ֆակուլտետում, չեն զլանում անկողմնակալ լրատվության քարոզ անել: Ինչպես է կիրառվում այդ տեսությունը ձեր իսկ կողմից' տեսնում ենք եթերում:
Ամենօրյա աշխատանքով դուք վերջնականապես և անդառնալիորեն կոտրում եք մարդկանց հավատն ու վստահությունը ոչ միայն ձեր, այլ առհասարակ լրագրողի մասնագիտության նկատմամբ, ինչի ականատեսն ենք այսօր:
Ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Եղիր ազատ: Գիտակից ստրուկի և հանցագործի միջև ոչ մի տարբերություն չկա»:
Մենք հրաժարվում ենք Հայլուրի մատուցած կողմնակալ լրատվությունից' միանալով «Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնության որոշմանը` այսուհետև համարել Հայլուրը աղբ եթերից:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ