Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել հողի մեջ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 21-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտակայքում, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել հողի մեջ, առկա է կողաշրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել է հողի շերտում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ