«Strangers In the Night» երգի հեղինակ, սիգարի արքա Ավո Ուվեզյանը ցանկություն է հայտնել գալ Հայաստան (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Դեպի հայրենիք այցելություն է նախատեսել հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար և աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը:
Նշենք, որ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետի մեդալով է պարգևատրել Ավո Ուվեզյանին, ով Հայաստան այցելության մասին հայտարարել է մեդալի հանձման արարողության ժամանակ.
Ստորև ներկայացնում ենք լուրը փաստող տեսանյութը.
Նշենք, որ տեսանյութն օրեր առաջ հրապարակել է երգիչ Արման Հովհաննիսյանը և գրել.
«Վերջերս ԱՄՆ-ում պատիվ ունեցա ներկա գտնվելու մեր Մեծ հայրենակից Ավո Ուվեզյանին ,ծննդյան 90-ամյակի կապակցությամբ , Հայաստանի վարչապետի հուշամեդալով պարգեւատրմանը:
Ավո Ուվեզյանը հռչակավոր և բացառիկ այն հայերից է, ում անունը հավասարապես կապվում է թե հաջողակ գործարարության, թե երաժշտության հետ եւ երկու ոլորտներում էլ նա հասել է մեծ բարձունքների։
Ավո Ուվեզյանը 20-րդ դարի երգարվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի «Strangers in the night» երգի հեղինակն է, որը կատարում էր աշխարհահռչակ Ֆրենկ Սինատրան:
Նա բեմ է դուրս եկել և նվագել է Ռեյ Չարլզի, Ջեյմս Բրաունի հետ: Ավո Ուվեզյանը աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծողն է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ