Ծանրակշիռ քայլերով մոտենալու ենք մեր ինքնորոշված պետականության միջազգային ճանաչման
Բլոգոսֆերա
Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի առթիվ:
Անցած 25 տարիները եղել են համայն Հայության երկարամյա պայքարի, Հայ քաղաքական մտքի, Հայ զինվորի անկոտրում ոգու, ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, Արցախահայության հաստատուն կամքի դրսևորման, կայացման, ամրացման, ճանաչման ու ինքնահաստատման պատմական ընթացք:
Առավել քան վստահ եմ, որ հաղթահարելու ենք ներկա ու ապագա բոլոր խնդիրները, դիմագրավելու ենք բոլոր մարտահրավերներին և ծանրակշիռ քայլերով մոտենալու ենք մեր ինքնորոշված պետականության միջազգային ճանաչմանն ու միասնական հայրենիքի իրագործմանը:
Խաղաղություն և բարօրություն մեզ բոլորիս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ